Արցախի պետական համալսարան

 Yerevan  Rektor  Yerevan1

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հոկտեմբերի 3-ին հյուրընկալեց ԼՂՀ վարչապետ, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանին  և նույն համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանին:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, դիմավորելով հյուրերին, նախ նրանց ուղեկցեց համալսարանի միջազգային ծրագրերի իրականացման, ապա՝ «Ամբերդե հետազոտական կենտրոններ, հյուրերը շրջեցին ՀՊՏՀ գեղատեսիլ բակում, իսկ վերջում նաև այցելեցին ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկների անվան նորաբաց լսարան:  Շրջայցից հետո հանդիսությունների սրահում տեղի ունեցավ հանդիպում՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Հանդիսությունների սրահում ներկաներին  ելույթով ողջունեց Կորյուն Աթոյանը:

Մեծ պատիվ համարելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանին, ով նաև Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահն է,  ինչպես նաև Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանին հյուրընկալելը՝ ՀՊՏՀ ռեկտորը ներկաներին տեղեկացրեց մի ուշագրավ հանգամանքի մասին՝ թե ԼՂՀ վարչապետը, թե ԱրՊՀ ռեկտորը սովորել են Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում՝  ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի ազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ: Խոսելով Արցախի պետական համալսարանի և ՀՊՏՀ համագործակցության մասին, անդրադառնալով հետագա ծրագրերին՝ Կորյուն Աթոյանն Արցախի վարչապետին առաջարկեց ՀՊՏՀ ֆինանսավորմամբ Արցախի տնտեսության որևէ հիմնախնդրի շուրջ հետազոտություն անցկացնել ՀՊՏՀ «Ամբերդե հետազոտական կենտրոնում, ինչը դրական ընդունելության արժանացավ Արայիկ Հարությունյանի կողմից: ՌեկԵրախտիքի իր խոսքն ասաց ՀՊՏՀ-ում սովորող արցախցի ուսանող Աննա Սայիյանը, ով շնորհակալություն հայտնեց  երկու հանրապետությունների ղեկավարություններին՝ Տնտեսագիտական համալսարանում պետպատվերի շրջանակներում սովորելու հնարավորության համար: Ուսանողուհին վստահեցրեց, որ պատրաստ է ՀՊՏՀ-ում ստացած իր գիտելիքները ներդնել Արցախում:

Հանդիպումը եզրափակվեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ելույթով, ով ընդգծեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դերը բուհական  կրթության ոլորտում՝ նշելով, որի ինքը ևս ուսանել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (մեկ ու կես կիսամյակ, արցախյան պատերազմական գործողություններից հետո ուսումը շարունակել է Արցախում): Վարչապետը անուն առ անուն  վերհիշեց իր դասախոսներին, արժևորեց բուհում իր ուսանելու տարիները՝ շեշտելով, որ բուհը մարդուն տալիս է ոչ միայն մասնագիտություն, այլև կյանքի կարևոր դասեր: Արայիկ Հարությունյանը խոսեց Արցախի տնտեսության, աճի տեմպերի, իրականացվող  ծրագրերի մասին:

«Այսօր իմ նպատակն է ներկայացնել Արցախի տնտեսությունը՝ Արցախը՝  այսօր, Արցախը՝ վաղը, քանի որ շատերը Արցախը դիտարկում են որպես տարածք, որտեղ ընթանում են պատերազմական գործողություններ կամ դիտարկում են որպես զբոսաշրջային գոտի, ինչը սակայն այդպես չէ»,-իր ելույթում նշեց Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ դա սխալ ընկալում է և ԼՂՀ-ն կարող է շատ լուրջ դերակատարում ունենալ ոչ միայն իր, այլև Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

Վարչապետը պատասխանեց ներկաների հարցերին, իսկ ավարտին՝ շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ռեկտորին հյուրընկալության համար և խոստացավ նման հանդիպումները պարբերական դարձնել: Հանդիպման ավարտին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների անունից հուշանվերներ հանձնեց ԼՂՀ վարչապետին և Արցախի պետական համալսարանի ռեկտորին:

Նշենք, որ սույն թվականի ապրիլի 15-ին ՀՊՏՀ-ի  և Արցախի պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Հղումը`http://www.asue.am/am/