Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 6-ին քիմիայի և կենսաբանության ֆակուլտետում աշխարհագրության ամբիոնի նախաձեռնությամբ համալսրանի հիմնադրման 45-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների շրջանակներում կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

Մրցույթին մասնակցում էին աշխարհագրության բաժնի առաջին, երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները` ըստ խմբերի` «ՄԵՆՔ-ՄԵՆՔ», «ԼՈԽ ԼՅԱՎ Ա», «ԷՎԵՐԵՍՏ»;
Ժյուրիի կազմում էին ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը, քիմիայի և կենսաբանության ֆակուլտետի դեկան Վ.Միրզոյանը, աշխարհագրության ամբիոնի վարիչ Ա.Գրիգորյանը, ֆակուլտետի տեսուչ Տ.Կարապետյանը:
Խաղ-մրցույթը ընթանում էր 3 փուլով: Առաջին երկու փուլերն ընդգրկում էին  մասնագիտական և տրամաբանական, իսկ երրորդ փուլը` բլից հարցեր: Երեք փուլերից հավաքած միավորների ամփոփման արդյունքում հաղթող ճանաչվեց «ՄԵՆՔ-ՄԵՆՔ» թիմը: Հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով և բանաստեղծ Ռ.Եսայանի գրքով:
ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը համալսարանի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և հույս հայտնեց, որ նման միջոցառումներ հաճախակի կնախաձեռնվեն և կոչ արեց` «սովորել, սովորել, սովորել»:
Ֆակուլտետի դեկանը ևս ողջունեց նմանատիպ միջոցառումների գաղափարը և ֆակուտետի  ղեկավարության անունից պատրաստակամություն հայտնեց ընդառաջել բոլոր նախաձեռնությունները, քանզի «21-րդ դարում գիտելիքն ամենազորեղ ուժն է»: