Արցախի պետական համալսարան

Սիրելի՛ ուսանողներ և ասպիրանտներ, սույն թվականի նոյեմբերի 21-23-ը ԱրՊՀ-ում ԵՊՀ ՈՒԳԸ և ԱրՊՀ ՈՒԳԸ համատեղ ջանքերով կազմակերպվում է հայագիտության արդի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով, որին մասնակցելու համար երկու բուհերի ուսանողներն ու ասպիրանտները կարող են ուղարկել իրենց աշխատանքները մինչև նոյեմբերի 7-ը lratu.asu@mail.ru էլփոստի հասցեով: Զեկուցումները պետք է գրված լինեն ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներին հրատարակության տրվող հոդվածներին ներկայացվող չափորոշիչներին համապատասխան (չափորոշիչները տե՛ս ԵՊՀ ՈՒԳԸ կայքում՝ ssspub.ysu.am, ինչպես նաև ԱրՊՀ asu.am պաշտոնական կայքում` ԱրՊՀ հիմնադրման 45-ամյակին նվիրված գիտաժողովի զեկուցումներին ներկայացվող պահանջներում):