Արցախի պետական համալսարան

                  SAM 0171       SAM 0173   

Հոկտեմբերի 8-ին ԱրՊՀ ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը հանդիպեց ԱրՊՀ հանրակացարանում բնակվող ուսանողների հետ:
Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել հանրակացարանում բնակվելու կանոններին, ցուցումներ տալ և տեղեկանալ նրանց խնդիրներին:
ՈւՀՏԱ գծով մեթոդիստ Լ.Գրիգորյանը պարզաբանեց հանրակացարանում բնակվելու կանոնների հիմնական դրույթները, ապա ուսանողներին բաժանեց գրքույկներ, որոնցում ամրագրված էին իրենց իրավունքներն ու պարտականությունները: