Հոկտեմբերի 16-ին ՈՒՀՏԱ, հանրային կապերի և լրատվության բաժնի մեթոդիստ Լուսինե Գրիգորյանի նախաձեռնությամբ ԱրՊՀ հանրակացարանում բնակվող մի խումբ ուսանողներ այցելեցին Արցախի պատմաերկրագիտական թանգարան:
Թանգարանի գիդը հանգամանորեն ներկայացրեց թանգարանի պատմությունը, անցած ճանապարհը և թանգարանի մասնաբաժիններում տեղ գտած պատմամշակութային արժեքները:
Առանձնահատուկ ուշադրության արժանացավ հայկական ընտանիքի պատկերը ներկայացնող տաղավարը, որտեղ տատն ու պապը ասես զրուցում են իրար հետ:
Դեռ երկար ժամանակ թանգարանի գիդը պատասխանում էր ԱրՊՀ հետաքրքրասեր ուսանողների հարցերին:
Վերջում ուսանողները հույս հայտնեցին, որ նման ճանաչողական էքսկուրսիաները շարունակական կլինեն: