ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՏՆՏԵՍԱԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 25-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

26.10

2014

       SAM 0361  

Հոկտեմբերի 22-ից 25-ն անցկացվող տնտեսաիրավաբանական ֆակուլտետի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ հանդես եկան «ՀՀ և ԼՂՀ սոցիալ-տնտեսական մարտահրավերները» և «ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացում» կրթական ծրագրի շրջանակներում «Մասնագիտության արդի հիմնախնդիրները» թեմաներով ակնարկային դասախոսություններով, գիտական ընթերցումներով ու զեկույցներով:

Ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները հնարավորություն ունեին լսել հայաստանյան իրենց գործընկերների տեսակետը ՀՀ և ԼՂՀ ֆինանսական համակարգի, ժողովրդագրական իրավիճակի, տնտեսությունների մրցունակության բարձրացման, տնտեսական զարգացման հնարավորությունների և մարտահարավերների, տնտեսական աճի խոչընդոտների, դրամավարկային կարգավորման առանձնահատկությունների, ֆինանսական միջնորդության ընդլայնման և արժեթղթերի շուկայի զարգացման հիմնախնդիրների, զբոսաշրջության զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Նման ձևաչափով դասախոսություններով ՀՊՏՀ դասախոսներն, ինչ խոսք, առաջին անգամ չեն տնտեսաիրավաբանական ֆակուլտետում, սակայն դրանք պարբերական բնույթ կկրեն առաջիկայում, քանի որ նախորդ տարվա ապրիլին ստորագրված ԱրՊՀ-ՀՊՏՀ փոխգործակցության պայմանագիրը նաև դասախոսների և ուսանողների որակավորման բարձրացում և փոխայցելություններ է ենթադրում: