«ԿԱՅԱՑՄԱՆ ԿԵՍԴԱՐՅԱ ԸՆԹԱՑՔ»

28.10

2014

     SAM 0405  SAM 0393  SAM 0399

Հոկտեմբերի 28-ին ԱրՊՀ 45-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժինը կազմակերպել էր համահամալսարանական ինտելեկտուալ խաղ-մրցույթ` «Կայացման կեսդարյա ընթացք» խորագրով, որին մասնակցում էին համալսարանի ութ ֆակուլտետների թիմերը:

Քանի որ մրցույթը նվիրված էր մայր բուհի կազմավորման 45-ամյակին, հնչած հարցերը վերաբերում էին համալսարանի անցած ուղուն ու ներկային` ընդգրկելով ինչպես համալսարանին, ֆակուլտետներին, առանձին ստորաբաժանումներին, այնպես էլ գիտակրթական ոլորտին վերաբերող ինտելեկտուալ և տրամաբանական հարցեր:
Խաղն անցկացվում էր երեք փուլերով: Վիճակահանության արդյունքում առաջին փուլին մասնակցում էին բանասիրական, ճարտարագիտական, մանկավարժական և ֆիզիկամաթեմատիկական, երկրորդ փուլին` տնտեսաիրավաբանական, պատմաքաղաքագիտական, քիմիակենսաբանական և ՆԶՊ ֆակուլտետները:
Առաջին և երկրորդ փուլի արդյունքներով եզրափակիչ փուլ անցած բանասիրական ֆակուլտետի «Հաղթանակ», տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Ակադեմիա», մանակավարժուփյան ֆակուլտետի «Ակունք» և քիմկենսաբանական ֆակուլտետի «Պեգաս» թիմերի միջև ծավալված թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Ակադեմիա» թիմը:
Հաղթող թիմը պարգևատրվեց տարբեր հեղինակների` համալսարանին ու նրա պատմությանը նվիրված գրքերով: