Արցախի պետական համալսարան

  SAM 0437  SAM 0445  SAM 0439

Մայր բուհի հիմնադրման 45-ամյակի առթիվ, ի թիվս այլ միջոցառումների, հոկտեմբերի 29-31-ը կկազմակերպվի նաև միջբուհական ուսանողական գիտաժողով: Գիտաժողովի լիագումար նիստը բացեց ՈՒԳԸ քարտուղար Ա.Լալայանը: ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը ողջույնի իր խոսքում կարևորեց ուսանողական գիտաժողովների նշանակությունը, քանի որ «այօր երիտասարդն է կռում ազգի ապագան»:

Վանաձորի պետական համալսարանի պատվիրակության ղեկավար Լիլիթ Պետրոսյանն իր հերթին ողջունեց նման մտահղացումներն ու հրավերները, գիտաժողովի մասնակիցներին բեղմնավոր աշխատանք մաղթեց և իր հերթին ԱրՊՀ ուսանողներին հրավիրեց մասնակցելու ՎՊՀ-ում մայիսին կայանալիք ուսանողական գիտաժողովին:
Գիտաժողովի լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան Ս.Խանյանը` «ԱրՊՀ կայացման կեսդարյա ընթացք», իրավունքի ամբիոնի հայցորդ Դ.Հակոբյանը` «ԼՂՀ (որպես սահմանաիրավադրական հարաբերությունների սուբյեկտի) լիազորություններն ու պատասխանատվությունը», ՎՊՀ կառավարման մագիստրոս Հ.Մատինյանը` «Համառոտագրությունները 13-14 դդ. արձանագրություններում», ԱրՊՀ ուսանող Ս.Օհանյանը «ԼՂՀ կրթական բարեփոխումների զարգացման հեռանկարները և ռազմավարությունը» թեմաներով:
Գիտաժողովի աշխատանքներն այնուհետև շարունակվեցին առանձին մասնախմբերում:
Նիստը եզրափակվեց ԱրՊՀ-ՎՊՀ համագործակցության պայմանագրի ստորագրման մասին պատմող տեսանյութով: