ԱրՊՀ 45-ամյակին նվիրված միջոցառումներից անմասն չէր նաև ՆԶՊ և ՖԴ ֆակուլտետը:

05.11

2014

Հոկտեմբերի 24-ին ՆԶՊ ամբիոնի դաստիարակ Ս.Ոսկանյանի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպել առաջին կուրսեցիների և շեֆ զորամասի զինծառայողների հետ: Հանդիպումը ներառում էր այցելություն զորամաս, ծանոթացում զինվորական առօրյային` փառքի անկյունին, զինպահեստին, տեխնիկային և զենքին, դրանց պահպանման կարգին, ճաշարանին և այլն:

Միջոցառումը շարունակվեց ՌՀԴ կաբինետում: «Զինծառայողների հայրենասիրական դաստիարակության հարցերը և դրանց լուծման ուղիները» դասախոսությամբ հանդես եկան ՆԶՊ ամբիոնի ասիստենտ, առաջին կուրսեցիների կուրսղեկ Է.Ասլանյանը և շեֆ զորամասի պայմանագրային սերժանտ Ա.Հարությունյանը, գումարտակի պատասխանտու ենթասպա Մ.Շահրամանյանը:
Միջոցառման վերջում ցուցադրվեց Ավոյի մարտական ուղու մասին պատմող տեսանյութ:
***
Հոկտեմբերի 29-ին ՆԶՊ ամբիոնին կից գործող հրաձգարանում «Հմուտ դիպուկահար» խմբակի ղեկավար Վ.Ծատուրյանի նախաձեռնությամբ ուսանողների միջև կազմակերպվել էր հրաձգության մրցույթ:
Մրցույթի մասնակիցները օդամղիչ հրացանից 3 փորձնական և 5 վերջնական կրակի հնարավորություն ունեին: Արդյունքների ամփոփման արդյունքում աղջիկների խմբից 46 միավորով հաղթող ճանաչվեց տնտ/իրավ ֆակուլտետի ուսանող Ե.Տեր-Դավիդովան, տղաների խմբից 27 միավորով` ՆԶՊ ֆակուլտետի ուսանող Խ.Չոբանյանը:
Մրցույթին ներկա էին ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը, ՈՒՀՏԱ, ԿՀ և Լ բաժնի պետ Ն.Աբրահամյանը, ՆԶՊ և ՖԴ ֆակուլտետի դեկան Շ.Այդինյանը, ՆԶՊ ամբիոնի վարիչ Մ.Գրիգորյանը, դասախոսներ, ուսանողներ: