ԵՊՀ դասախոսների այցը ԱրՊՀ

05.11

2014

                             10584084 718528344894404 9109606538275609733 n        IMG 1163

Ս.թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը միջբուհական համագործակցության ծրագրով  Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի  Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ , քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆ. Գ.Քեռյանը,  քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հ.Շափաղաթյանը և քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Խ.Գալստյանը այցելեցին Արցախի պետական համալսարան:

Նրանք հանդիպումներ  ունեցան փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոսների, ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների  հետ: Ուսանողները և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը մեծ գոհունակությամբ ունկնդրեցին հյուրերի դասախոսությունների շարքը արդիական քաղաքագիտական թեմաներով (քաղաքական կուսակցություններ, քաղաքական մասնակցություն և բանակցություններ):
Ձեռք բերվեց համաձայնություն ԵՊՀ-ի և ԱրՊՀ-ի քաղաքագետների միջև համագործակցությունը շարունակելու մասին: