Արցախի պետական համալսարան

                     10339236 380849152080962 7186888426673024167 o     10679911 723788654336394 8204306013698919700 o

Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդրանիկ նիստը, որին ԱրՊՀ-ից անդամակցում են փիլիսոփայության և քաղաքագիտության 2-րդ կուրսի ասպիրանտ Ն. Առուստամյանը և իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Տ.Ասրյանը:

Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկված են  ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, բուհերի ուսանողական խորհուրդների և ինքնաառաջադրման կարգով ընտրված ներկայացուցիչներ, ընդհանուր թվով  33 երիտասարդ՝  ԼՂՀ ԱԺ պատգամավորական կազմին համանման։
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի երիտասարդության իրական ներուժի ու նախաձեռնողական հնարավորությունների իրացման համար երկխոսության ապահովումը։
Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների ձևավորումը ևս կատարվել է ԱԺ-ում գործող յոթ  մշտական հանձնաժողովների նմանությամբ: Ժամանակավոր  կարգի համաձայն` երիտխորհրդարանի նախագահ է հաստատվել հանձնաժողովների նախագահներից Սևակ Հակոբյանը: