Արցախի պետական համալսարան

DSC05660  DSC06200  IMG 20141102 105940

Հոկտեմբերի 31-ին ԱրՊՀ Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները դեկան Կ.Արամյանի գլխավորությամբ այցելեցին Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին, Հայաստանի Արագածոտնի մարզի  Բյուրական գյուղում:

Բյուրականի աստղադիտարանը հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով և համարվում է արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը:
Աստղադիտարանը կազմված է երկու մասից` բնակելի ավանից և գործառնական մասից, վերջինում ներառվում են դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տունը:
Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողները ծանոթացան աստղադիտարանի  ժամանակակից սարքավորումներին և դրանցով կատարվող  աշխատանքներին, եղան նաև  Վ.Համբարձումյանի տուն-թանգարանում: Մեծ բավականություն ստանալով Բյուրականի աստղադիտարանում` շարունակեցին իրենց հետաքրքիր ճանապարհորդությունը դեպի Լոռու մարզ, որտեղ այցելեցին Մեծ լոռեցու` Հովհ. Թումանյանի տուն–թանգարանը:
ԱրՊՀ Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողները 3 օր տևած ճանաչողական էքսկուրսիայից վերադարձան հագեցած և  հաճելի տպավորություններով: