Արցախի պետական համալսարան

 ректор         

                                                                             ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանի ուղերձը

                                                        Ուսանողների միջազգային օրվա առթիվ
Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը և հաջողություններ մաղթում ուսման ասպարեզում:
Լավ մասնագետ դառնալու ձեր նպատակադրումն ու դրա հետևողական իրականացումը ոչ միայն ընդլայնում է ձեր աշխարհաճանաչողությունն ու նոր հորիզորններ բացում ձեզ համար` բավարարելով ձեր հոգևոր և նյութական պահանջները, այլև կանխորոշում բարեկեցության և գիտակցության աստիճանն այն ազգի ու հասարակության, որի անդամն այսօր հանդիսանում եք:
Դուք այսօր երիտասարդության սերուցքն եք, ում ուսերին դրված է ազգի ապագայի կերտման խնդիրը: Ի վերջո, պետք է գիտակցել, որ չկա վատ և լավ մասնագիտություն, կա լավ և վատ մասնագետ, ուստի հորդորում եմ ձեզ գիտելիքների յուրացման ու մասնագիտական ունակությունների բացահայտման հարցում նախանձախնդիր ու հետևողական լինել:
Ցանկանում եմ, որ ամեն վայրկյան զգաք ուսանող լինելու երջանկության բերկրանքը, հետևեք կյանքի ճշմարիտ արժեքների նուգտնեք ճշմարիտ ուղին: