Արցախի պետական համալսարան

Նոյեմբերի 14-ին ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ԱրՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ իրավագիտության բաժնի ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր իրազեկել ԱրՊՀ ուսանողներին ՀՀ փաստաբանական դպրոցի և սովորողների համար ստեղծված պայմաններին: Ներկայացված սլայդների միջոցով հանդիպման մասնակիցները ծանոթացան ընդունելության և ուսուցման կազմակերպման կարգին: ԼՂՀ դիմորդների համար նախատեսված է հեռավար ուսուցում, ուսման վարձի 50% զեղչ և անվճար երկու տեղերի տրամադրում:

ՀՀ փաստաբանական դպրոցում ուսուցումը կազմակերպվում է միջանկյալ ստուգումների և պարտադիր ու կամընտրային դասընթացների տեսքով: Հատուկ դիմորդների համար ընդունելությունը կատարվում է առանձին մրցույթով, իսկ ուսուցումը` առկա կարգով: Հատուկ դիմորդ է համարվում բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող այն գործունակ ֆիզիկական անձը, ով ունի առնվազն 10 տարվա փաստաբանի , դատախազի կամ դատավորի աշխատանքային ստաժ:
Ուսուցումը կատարվում է եռաստիճան համակարգով` առկա, հեռավար (առցանց) և պարզեցված:
Փաստաբանական դպրոցի տնօրենի հանդիպումը ԱրՊՀ ուսանողների հետ ավարտվեց ծավալված բուռն հարց ու պատասխանի տեսքով: