Արցախի պետական համալսարան

 Рисунок1   SAM 0883   SAM 0893     
Նոյեմբերի 20-ին ԱրՊՀ-ում տրվեց «Ռուսական խոսքի օրեր»-ի վերջին ակորդը:
Ռուսական մշակույթի բարեկամների կենտրոնի նախաձեռնությամբ և ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի աջակցությամբ ԱրՊՀ նիստերի դահլիճում կայացավ գրական-գեղարվեստական երեկո` նվիրված ռուս բանաստեղծ Ս.Ա.Եսենինի 200-ամյա հոբելյանին, որը կրում էր «Мне осталась одна забава…» խորագիրը:

Երեկոյին ներկա էին ԱրՊՀ բարեկամ, գրող Վիկտոր Կոնոպլյովը, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանակավարժական համալսարանի դասախոս Էվելինա Ամատունովան, ԼՂՀ ԿԳՆ պետական տեսուչ, ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ Ռուբեն Օսիպովը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Բալասանյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, դասախոսներ, հյուրեր, համալսարանականներ:
Երեկոն բացվեց ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի ստեղծման և գործունեության մասին պատմող տեսանյութով, որից հետո սկսվեց բուն երեկոն:
«Ես Սերգեյ Ալեքսանդրովիչ Եսենինն եմ, ծնվել եմ 1895թ. Կոնստանտինովո գյուղում…, իսկ կենսագրությանս մյուս մանրամասները` բանաստեղծություններիս մեջ են», -այպես ներկայացավ Եսենինի դերակատարը:
Այս տրամաբանությամբ ու տրամադրությամբ էլ շարունակվեց երեկոն: Ռուսաց լեզվի և գրականության բաժնի ուսանողները ոչ միայն ասմունքեցին Եսենինի տարբեր տարիների գրած այնպիսի ստեղծագործություններ, որոնք կանխանշում էին պոետի կյանքի կարծես թե չնչին, բայց և այնպես ամենահիշարժան պահերը, այլ նաև մեկնաբանեցին պոետի կյանքի, մահվան, կանանց հետ ունեցած հարաբերությունների առեղծվածները: Հնչեցին նաև Եսենին-պոետի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:
Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ն.Առաքելյանը նշեց, որ «Ռուսական խոսքի օրեր»-ն Արցախում հոգու իսկական տոն են ոչ միայն ռուս բանասիրության բաժնի դասախոսների և ուսանողների, այլև բոլոր արցախցիների համար, ովքեր որևէ առնչություն ունեն ռուսական մշակույթի հետ կամ պարզապես ռուս գրականության սիրահարներ են:
Միջոցառման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին հաճելի երեկոյի համար, արժևորեցին այն աշխատանքը, որ տարվում է ռուսաց լեզվի և ռուսական մշակութի ճիշտ մատուցման ու պահպանման համար:
«Այն, ինչ այսօր տեսանք այստեղ, խոսում է այն մասին, որ Արցախում ռուսերենը ապահով ձեռքերում է»,- ընդհանրացրեց Վ.Կոնոպլյովը: