ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՐԸ ԱՐՊՀ-ՈՒՄ

22.11

2014

   SAM 0927    SAM 0936    SAM 0972

ԱրՊՀ ռեկտորատի, ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի կողմից նոյեմբերի 21-ին կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Ուսանողների միջազգային օրվան, որ կայացավ մի քանի օր ուշացումով` ի նշան հարգանքի նոյոմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմի հիշատակի:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, ռեկտորատի այլ անդամներ, հյուրեր ԼՂՀ կառավարությունից, Կրթության և գիտության, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություններից, Սպորտի պետական տեսչությունից, Հայ օգնության միության Արցախի միավորից, բարերարներ, ուսուցիչներ, ուսանողներ:
Բացելով միջոցառումը` ռեկտոր Մ.Մինասյանը անդրադարձավ տոնի խորհրդին ու նրա նախապատմությանը և հույս հայտնեց, որ առաջիկայում մեր տոնացույցում կավելանա նաև ուսանողների ազգային օրը: Մ.Մինասյանը, երկրի զարգացման ու բարգավաճման երաշխիքը գիտելիքն ու կրթությունը համարելով, ընդգծեց բուհական համակարգի և ուսանողության դերը. «Այսօր դուք ապրում եք ձեր կյանքի ոսկե շրջանը: Սրանք այն տարիներն են, որի ընթացքում դուք պետք է ամբարեք գիտելիքներ և հետագայում ծառայեցնեք ի բարօրություն ազգի և ազգայինի: Եղե'ք միշտ բարեխիղճ, միշտ նախաձեռնող, միշտ հետևողական, քանզի միայն այս հատկանիշներով օժտված սերունդը կարող է կայացնել և զարգացնել մեր պետությունը»:
ԱրՊՀ հիմնադրման 45-ամյակին նվիրված միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու և ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը ստորագրել է հրաման` մի խումբ ուսանողների խրախուսման վերաբերյալ.
ՀՀ ուսանողական խաղերում և մրցումներում հաջող հանդես գալու համար պարգևատրվեց`

  • Պատվոգրով`

1. ԱրՊՀ թեթև ատլետիկայի աղջիկների թիմը` ՀՀ ուսանողական խաղերի թեթև ատլետիկայի մրցումներում 2-րդ մրցանակային տեղ զբաղեցնելու համար
2. ԱրՊՀ թեթև ատլետիկայի տղաների թիմը`  ՀՀ ուսանողական խաղերի թեթև ատլետիկայի մրցումներում 3-րդ մրցանակային տեղ զբաղեցնելու համար

  • Պատվոգրով և 25.000 դրամով`

1. ՆԶՊ 2-րդ կուրսի ուսանողուհի Ստելլա Թամրազյանին` անհատական մրցումներում (100մ) 1-ին տեղ և 400մ վազքում 2-րդ տեղ գրավելու համար
2. լրագրության 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Հայրիյանը` ՀՀ ուսանողական մարզամշակութային ունիվերսիադայի երգի մրցույթում 2-րդ մրցանակային տեղ գրավելու համար
ԱրՊՀ «Դիպուկ հրաձիգ» մրցումներում1-ին տեղը գրավելու համար պատվոգրով պարգևատրվեց`
1. տնտ.տես. 2-րդ կուրսի ուսանողուհի Եվգենյա Տեր-Դավիդովան,
2. ՆԶՊ 1-ին կուրսի ուսանող Խաչատուր Չոբանյանը:
ԱրՊՀ «մինի ֆուտբոլի» մրցաշարում 1-ին տեղ գրավելու համար պատվոգրով պարգևատրվեց`
1. ՆԶՊ և ՖԴ ֆակուլտետի թիմը:
ԱրՊՀ վոլեյբոլի մրցաշարում 1-ին տեղ գրավելու համար պատվոգրով պարգևատրվեց`
1. ՆԶՊ և ՖԴ ֆակուլտետի թիմը:
ԱրՊՀ «Բրեյն-ռինգ» մրցաշարում 1-ին տեղ զբաղեցնելու համար պատվոգրով պարգևատրվեց`
1. տենտեսաիրավաբ. ֆակուլտետի թիմը
«Լավագույն գիտական հոդված» մրցույթում հաղթող ճանաչվելու համար` 10.000-ական դրամով պարգևատրվեց`
1. Լիլիթ Դադայանը`  տնտեսագիտ. 3-րդ կուրս- «Պարենային ապահովության հիմնախնդիրը ԼՂՀ-ում »,
2. Գայանե Սարգսյանը`պատմ. մագ. 1-ին կուրս- «Կոճողոտցիների մասնակցությունը արցախյան ազատագրական պայքարին»,
3. Մարիամ Սաֆարյանը`  լրագր. մագ. 1-ին կուրս- «Արցախյան իրականությունը և հոգևոր գործոնը»
4. Կարինա Բաբայանը` ռուսաց լեզու և գրակ. մագ. 1-ին կուրս «Образ Карабаха в русской литературе»,
5. Անի Շիրինյանը` հ/գրակ. մագ. 1-ին կուրս- «Բնության և մարդու միասնության փիլիսոփայությունը Հ.Սահյանի աշխատություններում»,
6. Անահիտ Հովհաննիսյանը` ֆիզիոլոգիա. մագ. 1-ին կուրս-«Միջառարկայական կապերի դերը կենսաբանության ուսուցման գործընթացում»,
7. ԼուսինեՀովհաննիսյանը` կենս. 3-րդ կուրս -«Խմելու ջրի մանրէակենսաբանական հետազոտումը»:
«Լավագույն գրական ստեղծագործություն» մրցույթում հաղթող ճանաչվելու համար`
1. 1-ին տեղ-Մելինե Պետրոսյան` հայոց լեզու և գրակ. 3-րդ կուրս- «Խոհեր սիրո և խղճի» բանաստեղծության համար` 15.000 դրամով,
2. 2-րդ տեղ- Թամար Հարությունյան` լրագր. 2-րդ կուրս- «Արվեստ, թե պարապ ժամանց» լրագրողական հոդվածի համար` 10.000 դրամով,
3. 3-րդ տեղ- Մարիաննա Խաչատրյան` տնտ. տես. 3-րդ կուրս- «Հայրենյաց հուշ» բանաստեղծության համար` 5.000 դրամով:
Ակտիվ լրագրողական գործունեության համար` 5.000- ական դրամով`
1. ՆուշիկՍողոմոնյան - լրագր. մագ. 2-րդ կուրս,
2. Արմինե Հովսեփյան - հայ. գրակ. մագ. 2-րդ կուրս,
3. ՍիրաԱվանեսյանին- լրագր. 3-րդ կուրս,
4. Թամար Հարությունյան – լրագր. 2-րդ կուրս,
5. ԼուսինեՍարգսյան – հայոց լեզու մագ. 2-րդ կուրս:

ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լ.Հովհաննիսյանը, ԿԳ ներկայացուցիչ Լ.Ղարախանյանն ու Սպորտի պետական տեսչության պետ Բ.Ղարայանը նախարարությունների և տեսչության անունից շնորհավորեցին ուսանողներին տոնի կապակցությամբ` մաղթելով «սկզբունքների մեջ լինել անկոտրում ու անկողմնակալ, նպատակների մեջ` կողմնորոշված» և «կարողանալ շարունակել այն բարի ավանդույթները, որ տարիներ ի վեր ձևավորվել են մայր բուհում»: Հյուրերը դատարկաձեռն չէին եկել: Նրանք խրախուսական նվերներ ու պատվոգրեր հանձնեցին նախարարությունների և սպորտի կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ԱրՊՀ մի խումբ ուսանողների:
Խրախուսական նվերներ ու գնահատագրեր հանձնելուց անմասն չմնաց նաև ՀՕՄ-ի Արցախի միավորը: «Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակներում ՀՕՄ-ի կողմից ԱրՊՀ 5 ուսանողների հատկացվել է 100-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
«Կապիտալ մարկետ» ՍՊԸ համասեփականատերեր Ա.Լալայանի և Ա.Կարապետյանի կողմից Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ դրամական միջոցներ են ուղղվել ԱրՊՀ մի խումբ ուսանողների` ուսման վարձավճարների մասնակի մարման համար:
ԼՂՀ կառավարության կողմից ԱրՊՀ ուսանողներին նյութական աջակցության համար հատկացված միջոցների հաշվին Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, համաձայն ռեկտորի ստորագրած հրամանի, կկազմակերպվի եռօրյա այցելություն ՀՀ տեսարժան վայրեր` հասարակական ակտիվություն ցուցաբերած, և այցելություն ԼՂՀ տեսարժան վայրեր` Ուսանողության օրվան նվիրված միջոցառմանն ակտիվորեն մասնակցած մի խումբ ուսանողների համար:
Միջոցառումը եզրափակվեց ԱրՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների ուժերով և անմիջական մասնակցությամբ կազմակերպված երաժշտական-գեղարվեստական մասով: Ուսանողները երաժշտական, պարային, հումորային կատարումներով և ասմունքով մի գեղեցիկ հրավառություն էին կազմակերպել: Գունեղ ու ոգևորիչ Էր ԱրՊՀ ՈւՀԱ անդրանիկ ելույթը: Համար 8 ավագ դպրոցի աշակերտների ազգագրական պարերի կատարումները ևս անտարբեր չթողեցին հանդիսատեսին: