Արցախի պետական համալսարան

                    SAM 0905       SAM 0906

Նոյեմբերի 21-ին ԱրՊՀ-ում կայացան «Արցախի երիտասարդության ձայնը» ծրագրի շրջանակներում կազմակերպվող վերջին դասընթացները: Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» և «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Նոյեմբերի 21-ից 22-ն անցկացվող դասընթացները վարում էին «Եվրոպական ինտեգրացիա» ԿՀ նախագահ Կ.Բեքարյանը, «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ նախագահ Ի. Գրիգորյանը, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վարչության անդամ Կ.Օհանյանը:
Դասընթացների առաջին օրվա բացումը խորհրդանշական էր: Մասնակիցները հնարավորություն ունեցան ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կ.Միրզոյանից լսել դասախոսություն, որը ներառում էր ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս փուլին վերաբերող դրույթներ:
Դասախոսությունից հետո հարց ու պատասխանի ձևաչափով երկխոսություն ծավալվեց արտաքին գերատեսչության ղեկավարի և մասնակիցների միջև: Հարցերն առավելապես վերաբերում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի հետևանքով առաջացած լարված իրավիճակին, հայկական, ադրբեջանական և եվրոպական պետությունների դիրքորոշումներին, ուղղաթիռի զոհված անձնակազմի դիակների դուրս բերման, այս մասին միջազգային տեղեկատվական դաշտի և ԵԱՀԿ խմբի արձագանքներին ու մոտեցումներին: Հարցեր հնչեցին նաև անձնագրի, քաղաքացիության, լրատվամիջոցների դերի, դիվանագիտական հնարքների և այլնի մասին: