ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱրՊՀ-ՈՒՄ

26.11

2014

                SAM 1207        SAM 1209
Նոյեմբերի 24-ին ԱրՊՀ-ում հրավիրված գիտական խորհրդի հերթական նիստի օրակարգի նախագծում առանցքային էր ԱրՊՀ թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների անցկացումը:
Օրակարգի առաջին երկու հարցերը վերաբերում էին ուսանողների գիտելիքների համակարգչային թեստային ստուգման գործընթացի և կրեդիտային համակարգով առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն, որոնց մասին զեկուցեց ուսումնական գծով պրոռեկտոր Գ.Սահակյանը:

Երրորդ հարցի` ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացրեց ռեկտոր Մ.Մինասյանը:
2013-2014 ուսումնական տարվա ընթացքում տպագրված գիտամեթոդական աշխատանքների մասին, որ օրակարգի չորրորդ հարցն էր, զեկուցեց գիտական և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ.Ավանեսյանը:
ԱրՊՀ թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի անցկացման կարգը ներկայացրեց գիտքարտուղար Գ.Մարգարյանը:
ԱրՊՀ ՊՈԱԿ գիտական խորհրդի կողմից հաստատված 2013թ. դեկտեմբերի 25-ի N10 և N12 որոշումների համաձայն ս.թ. հոկտեմբերի 17-ին հայտարարվել էր «Ֆիզիկամաթեմատիկական», «Ճարտարագիտական», «Նախնական զինվորական պատրաստության և ֆիզդաստիարակության» և «Մանկավարժության» դեկանների և «Քաղաքաշինության», «Տնտեսագիտության տեսության և կառավարման», «Իրավունքի», «Պատմության», «Անգլերեն լեզվի», «Հայ գրականության և լրագրության», «Նախնական զինվորական պատրաստության», «Կերպարվեստի» ամբիոնի վարիչների թափուր պաշտոնների մրցույթ:
Գիտխորհուրդը միաձայն հաստատեց «Ֆիզիկամաթեմատիկական» և «Ճարտարագիտության» ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների համար ֆակուլտետի խորհրդի որոշմամբ առաջադրված համապատսախանաբար ֆ.գ.թ., դոցենտ (գործող դեկան) Կարեն Արամյանի և ֆ.գ.թ., դոցենտ (գործող դեկան) Գագիկ Բաղունցի տեղակալումը նշված պաշտոններում:
Ամբիոնի վարիչի թափուր պաշտոններում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին ներքոհիշյալ անձինք.
1. Տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոն`
Իշխանյան Իրինա- տ.գ.թ., դոցենտ (ամբիոնի գործող վարիչ)
2. Իրավունքի ամբիոն`
Առստամյան Ռիտա- ի.գ.թ., դոցենտ (ամբիոնի գործող վարիչ)
3. Պատմության ամբիոն`
Սաֆարյան Վարդգես-պ.գ.թ., դոցենտ (ամբիոնի գործող վարիչ)
4. Նախնական զինվորական պատրաստության`
Գրիգորյան Մավրիկ- ավագ դասախոս (ամբիոնի գործող վարիչ)
5. Հայ գրականության և լրագրության`
Ավանեսյան Նարինե – բ.գ.թ., դոցենտ
6. Անգլերեն լեզվի`
Պետրոսյան Ռիտա – բ.գ.թ., դոցենտ (ամբիոնի գործող վարիչ)
Նիստի ավարտին Մ. Մինասյանը շնորհավորեց նորընտիր դեկաններին և ամբիոնի վարիչներին, նրանց մաղթեց հագեցած և բովանդակալից աշխատանք, իսկ փորձառուներին հորդորեց նեցուկ լինել նորընտիր գործընկերներին և հնարավորինս աջակցել վերջիններիս: