Արցախի պետական համալսարան

          20141213 114027    20141213 114458   

Դեկտեմբերի 11-13 ՀՀ ՊԿԱ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի մի խումբ աշխատակիցներ դասընթացներ էին կազմակերպել ԱրՊՀ գիտաշխատողների և ուսանողների համար:

Զեկուցվող թեմաները վերաբերում էին Հարավային Կովկասի երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) գիտաչափական` քանակական և որակական տվյալներին, դրանց թվային փոփոխությունների դինամիկային, թուրքական, ուղեղային կենտրոնների (tink-tank) զարգացման փուլերին, Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկություններին և այլն:

Հատկանշական էին հատկապես Տ.Հարությունյանի և Ա.Սիմավորյանի ներկայացրած հետազոտությունների արդյունքները, որոնցում առաջ քաշված մի քանի դրույթներ վերաբերում էին հայկական հատվածին: Թուրքիայում գործող հետազոտական մի քանի կենտրոններ տեղ են տալիս նա «հայագիտական» ուսումնասիրություններին, որոնց առանցքում հայ-թուրքական հարաբերություններն են: Վերջին շրջանում թուրքական ՈՒԿ-ների ուղղություններից հիմնականը, ինչպես ցույց են տալիս հետազոտությունների արդյունքները, հայկական սփյուռքն է, հայկական ԶԼՄ-ները և հայկական ներկայությունը կիբերտարածքում, իսկ վերջին կիսամյակում` ԼՂ հիմնախնդիրը:
Դասընթացները կազմակերպվել էին ՀՀ ՊԿԱ նախաձեռնությամբ և ԱրՊՀ աջակցությամբ: