ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱԲՆԱԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ

17.12

2014

 20141213 153835  20141213 153855  20141212 162236

ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ից 13-ն անցկացվել է շախմատի մրցաշար ԱրՊՀ հանրակացարանում բնակվող ուսանողների միջև:
Մրցաշարն անցկացվեց 3 փուլով, որի արդյունքում եզրափակիչ անցած մասնակից աղջիկների և տղաների միջև ծավալված թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին`
Ժիրայր Ավանեսյանը (1-ին տեղ),
Աստղիկ Սողոմոնյանը (2-րդ տեղ),
Սերգեյ Աթայանը (3-րդ տեղ):

Հաղթողները պարգևատրվեցին վկայագրերով ու նվերներով, իսկ մյուս մասնակիցները` հավաստագրերով:
Մրցավար Ս. Ջավադյանի խոսքով ուսանողները լավ են տիրապետում մտավոր լարում պահանջող խաղի նրբություններին և չնայած խաղի սիրողական մակարդակին, մասնակիցները խաղի բավականին լավ ընթացք ու արդյունքներ են արձանագրել:
Մրցաշարի մասնակիցները ևս գոհ էին խաղի ընթացքից ու արդյունքներից և հուսով, որ նման միջոցառումները կկրեն պարբերական բնույթ` ուսանողի առօրյան դարձնելով առավել հետաքրքիր ու հագեցած: