Արցախի պետական համալսարան

          presentation5        presentation2

Դեկտեմբերի 17-ին գերմաներեն լեզվի նորաբաց կենտրոնում գերմաներենի ամբիոնի վարիչ Անուշ Հայրապետյանի ղեկավարությամբ կազմակերպվեց գիտական սեմինար` նվիրված բարբառագիտությանը: Գիտական ընթերցումներին ներկա էին հայոց լեզու ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Է.Հայրապետյանը, ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Ն.Առաքելյանը, ասպիրանտուրայի, մագիստրատուրայի և միջազգային կապերի բաժնի վարիչ Է.Բարսեղյանը, դասախոսներ և ուսանողներ: Ընթերցումներին ընդգրկված էին անգլերեն լեզու և գրականության երկրորդ` գերմաներեն լեզվի մագիստրանտները:

Սեմինարի ղեկավարը նշեց, որ սա ուսանողների առաջին փորձն է, որը հեռանկարային կլինի բոլոր առումներով. «Ներկայացվող աշխատանքները միանգամայն ինքնուրույն են և արդիական` անգամ կատարված համեմատությունների համակարգում՚:
Ուսանողները իրենց ելույթները ընդհանրացրեցին նախապես մշակված սլայդներով միջոցով:
Ֆակուլտետի դեկան Է.Հայրապետյանը յուրաքանչյուր ելույթից հետո նյութն ամփոփում էր ուսանողին տրվող հարցերի և կարծիքների համատեղ վերլուծման միջոցով:
Լսարանը կազմակերպված առաջին փորձը որակեց հաջողված: Հաջորդիվ որպես արդիական թեմա ընտրվեց ոճաբանությունը: Ներկաները գոհունակություն հայտնեցին սեմինարի կազմակերպչին և ուսանողներին` ցանկանալով գիտական հետաքրքիր պեղումներ և հերթական նմանատիպ գիտական անդրադարձ: