Արցախի պետական համալսարան

888999

Հունվարի 12-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է 2014-2015 ուս. տարվա առաջին կիսամյակի առկա համակարգի քննաշրջանն ու հեռակա համակարգի դասընթացները:

 

«Առկա ուսուցման համակարգի քննաշրջանը մեկնարկել է հունվարի 12-ին և կավարտվի հունվարի 30-ին: Առաջին լուծարքային  փուլը կտևի փետրվարի 16-20-ը, երկրորդ փուլը` փետրվարի 23-ից մարտի 6-ը»,- տեղեկացրեց ԱրՊՀ ուսումնական մասի վարիչ Ի. Խաչատրյանը:

Առկա համակարգի քննաշրջանի ընթացքի և հեռակա համակարգի դասընթացների ընթացքը Ի. Խաչատրյանը գնահատեց բավարար. «Ուսումնական գործընթացն առանց վրիպումների հնարավոր չէ կազմակերպել <<Վրիպումներ, բնականաբար, լինում են, սակայն աննշան, մակերեսային: Այնուամենայնիվ, որպես այդպիսին, գնահատել քննաշրջանն ու վերլուծություններ անել հնարավոր կլինի քննաշրջանի ավարտից հետո միայն»,-  հավելեց ուսումնական մասի պատասխանատուն: