Արցախի պետական համալսարան

 

AndranikOzanian

2015 թ. փետրվարի 25-ին Արցախի պետական համալսարանը կազմակերպում է միջբուհական  ուսանողական միջոցառում` «Օզանյանական ընթերցումներ»`  նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին:

 

Հոբելյանական միջոցառման նպատակն է համակողմանիորեն ներկայացնել Անդրանիկ Օզանյանի պատմական դիմանկարը և նրա առաքելությունը հայության կյանքում: 

Գիտաժողովի աշխատանքներն ուղղորդող մարմիններն են   ԱրՊՀ հայագիտական կենտրոնը և պատմության ամբիոնը: Ընթերցումները նախատեսվում է կազմակերպել ԱրՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում:

Ընթերցումների համար նախանշվում են հետևյալ ուղղությունները. 

  • Հիշարժան դրվագներ Անդրանիկ Օզանյանի կյանքից
  • Էջեր Անդրանիկ Օզանյանի ազատագրական պայքարի պատմությունից
  • Անդրանիկ Օզանյանի ընդհատված առաքելությունն Արցախ
  •  Անդրանիկ Օզանյանի ազգային գաղափարախոսական հայացքների արդիականությունը
  • Անդրանիկը` հմուտ զորահրամանատար: 

Ընթերցումներին հրավիրում ենք «Պատմություն», «Քաղաքագիտություն», «Հայոց լեզու և գրականություն», «Լրագրություն» մասնագիտությունների դասախոսներին և ուսանողներին, ինչպես նաև բոլոր ցանկացողներին: 

Զեկույցներին ներկայացվող տեխնիկական պահանջները. 

Զեկույցները պետք է ունենան մինչև 4 էջ ծավալ, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1,5: Զեկույցը ներկայացնելու համար սահմանվում է 5-7 րոպե: Զեկույցների կրկնությունը բացառելու նպատակով մինչև փետրվարի 18-ը ԱրՊՀ Հայագիտական կենտրոն ներկայացնել թեմաների վերնագրերը և ղեկավարի տվյալները: 

Ընթերցումների ավարտին նախատեսվում է «Անդրանիկ Օզանյան» գիտահանրամատչելի կինոնկարի ցուցադրությունը:

 

Նախաձեռնող հանձնաժողով