Արցախի պետական համալսարան

 

     aaaaaaaaaa  3333333333333

 

 

Փետրվարի 1-6-ն ընկած ժամանակահատվածում ԱրՊՀ պատվիրակությունը ,ռեկտոր Մ.Մինասյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էր Հայ-ռուսական(Սլավոնական) համալսարանում և կառավարման պետական ակադեմիայում:

 

Նպատակը Արցախի պետական համալսարանի և վերոնշյալ հաստատությունների միջև համագործակցություն հաստատելն էր:

Ղեկավարվելով ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ. համագործակցության ծրագրի դրույթներով և հաշվի առնելով համագործակցելու փոխադարձ ցանկությունը` ԱրՊՀ և սույն հաստատությունների միջև կնքված պայմանագրերի դրույթներից բխում են այպիսի խնդիրներ, ինչպիսիք են  բուհական համակարգում իրականացվող փոփոխությունների, իրավական ակտերի, փաստաթղթերի և միջոցառումների մասին տեղեկությունների փոխանակումը, փոխադարձ մասնակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրերին, գիտաժողովներին, համաժողովներին և սեմինարներին, կառուցվածքային ստորաբաժանումների, առանձին կրթական և գիտական կենտրոնների համագործակցությունը, դասախոսների և ուսանողների ու գիտական և ուսումնամեթոդական հրատարակությունների փոխանակումը, ինչպես նաև ուսանողական ինքանավար կառույցների համագործակցությունը` ճանաչողական փոխայցելությունների, համատեղ գիտաժողովների, մարզամշակութային և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:

Պայմանագրերը, փաստորեն, հնարավորություն կընձեռեն առավել բարձր մակարդակով մասնագետների պատրաստման, պրոֆեսորադասախոսական կազմի համալրման, ատենախոսությունների պաշտպանության, ֆակուլտետների և ամբիոնների փոխգործակցության կազմակերպման գործընթացներին, կրթության որակի բարելավմանը, դասախոսական կազմի որակավորման պարբերական բարձրացմանը, համատեղ ուսանողական գիտաժողովների, առարկայական օլիմպիադաների, մարզական սպարտակիադաների կազմակերպմանը, համատեղ ուսանողական ճամբարների և ամառային դպրոցների կազմակերպմանը ՀՀ-ում և ԼՂՀ-ում, բուհական կրթությանն առնչվող միջազգային միջոցառումներին ԱրՊՀ-ի մասնակցությունը, աշխատանք կկատարվի ԱրՊՀ շրջանավարտներին արտասահմանյան բուհերում ուսումը շարունակելու հնարավորություն ընձեռելու ուղղությամբ` կրկնակի դիպլոմներ շնորհելու ճանապարհով: Սովորողների համար կկազմակերպվեն համատեղ ինտելեկտուալ, մարզամշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ և այլն: