ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԿԱԲԻՆԵՏԸ

21.02

2015

kabinet

Փետրվարի 21-ն ԱրՊՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի համար նշանավորվեց ամբիոնին կից գործող կաբինետի վերաբացմամբ:

Նշենք, որ հայոց լեզվի կաբինետը գործում էր դեռևս 2010թ., սակայն, ամբիոնի վարիչի խոսքով, այն չէր համապատասխանում արդի պահանջներին և համալսարանի ղեկավարությունը, ընդառաջելով նրանց ցանկությանը, տարեսկզբին ձեռնամուխ եղավ  կաբինետի վերանորոգմանն ու կահավորմանը:

Այժմ արդեն բաժնի ուսանողներն ու դասախոսները հնարավորություն ունեն պարապմունքներ անցկացնելու հայոց լեզվի սպեցիֆիկային հատուկ և ժամանակակից տեխնիկայով հագեցած ու կահավորված կաբինետում:

«Խորհրդանշական և հատկանշական է այն, որ հայոց լեզվի կաբինետի բացումը համընկել է մայրենիի օրվա հետ, ուստի այսօր կրկնակի տոն է: Հավատացած ենք, որ կաբինետը իր նպաստն է բերելու ամբիոնի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը, քանի որ վերջինիս տեխնիկական հագեցվածությունը թույլ կտա այսուհետև վարելու ժամանակակից պահանջներին համապատասխան դասախոսություններ»,- համոզմունք հայտնեց հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Է. Հայրապետյանը:

Ի դեպ, հայոց լեզվի կաբինետը ամբիոնի հիմնադիր դասախոս, հայտնի բարբառագետ Կարո Դավթյանի անունն է կրում: