Արցախի պետական համալսարան

photo

ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսանողները հերթական անգամ հաղթող ճանաչվեցին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի»  հերթական մրցույթում:

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված ԿԲ առաջին նախագահ «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթն անցկացվում է 2003 թվականից: ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսանողները տարիներ շարունակ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել մրցույթին` գրեթե ամեն տարի հաղթանակով վերադառնալով մայր բուհ:

Ի տարբերություն նախորդ տաիների, այս տարի մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել միայն մեկ ուսանղ` Լիլիթ Մայիլյանը (տնտեսագիտության տեսություն, 3-րդ  կուրս):

Լ. Մայիլյանը մրցույթին ներկայացել էր «ԼՂՀ տնտեսության արդի հնարավորությունները» հետազոտությամբ, որում տեղ էին գտել  Արցախի կառավարության տնտեսական ռազմավարության ձեռքբերումները, պարզաբանումներ և որոշ առաջարկություններ այդ ուղղության հիմնախնդիրների վերաբերյալ:

Աշխատանքի վերոնշյալ դրույթները արժանանացան մրցութային հանձնաժողովի ուշադրությանն ու հավանությանը, որի արդյունքում ԱրՊՀ ուսանողուհին ուշագրավ հետազոտական աշխատանքի համար արժանացավ Ի. Իսահակյանի անվան 6-ամսյա կրթաթոշակի, արծաթե հուշադրամի և հավաստագրի:

havastagirhushadram 2