Արցախի պետական համալսարան

Փետրվարի 6-ին «Ձմեռային դպրոց»-ի շրջանակներում ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր  Տոմսկի պետական համալսարանի պատվիրակությունը:

 

 

Երևանի և Տոմսկի պետհամալսարանների,«Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնութամբ և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» հասարակական-քաղաքագիտական ամսագրի աջակցությամբ ասպիրանտների և մագիստրոսների համար կազմակերպված միջազգային հարաբերությունների հիմնական խնդիրներին նվիրված ձմեռային դպրոցի շրջանակներում Տոմսկի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ փետրվարի 5-7-ը Ստեփանակերտում էին: Փերվարի 6-ին նրանք հյուրընկալվեցին ԱրՊՀ-ում,որտեղ կազմակերպվեց սեմինար-հանդիպում:

 Հանդիպմանը ներկա էին «Հայ-ռուսական համագործակցություն»հասարակական կազմակերպության նախագահ Յուրա Նորոյանը, ԼՂՀ վարչապետի օգնական Ա. Բեգլարյանը, պրոռեկտորներ Վ. Ավանեսյանը և Գ.Սահակյանը, դասախոսներ, ուսանողներ:

 Սեմինարը վարում էր ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վ. Ավանեսյանը, ով, ներկայացնելով հանդիպման գլխավոր նպատակը, ընդգծեց հատկապես Տոմսկի և Արցախի պետական համալսարանների միջև երկխոսության ձևավորման առաջնահերթ անհրաժեշտությունը, իսկ «Հայ-ռուսական համագործակցություն»հասարակական կազմակերպության նախագահ Յու. Նավոյանը նմանատիպ հանդիպումները բնութագրեց իբրև ռուսական ակադեմիական աշխարհումԱրցախի ներկայության ապահովման ամենահաջողված խողովակներից մեկը,որը նաև կապահովի  ԱրՊՀ ներկայացուցիչների մասնակցությունը համառուսաստանյան և միջազգային գիտաժողովներին:

 Հանդիպման ընթացքում երիտասարդ գիտնականները ներկայացրին իրենց հետազոտական ուսումասիրությունները, որոնցում շոշափված էին համաշխարհային քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների վերաբերյալ այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հյուսիսային Կովկասի, մասնավորապես` ԼՂՀ հիմախնդրին:

 Շուրջ չորս ժամ տևած հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկումներ ծավալեցին  հատկապես Արցախի` պատերազմական պայամններում երկիր կառուցելու խիզախության մասին. «Արցախն ունի պետականության անհարաժեշտ բոլոր գործիքները` տարածք, բնակչություն, իշխանություն և արտաքին կապեր, դե յուրե ճանաչման համար»,- ասաց Տոմսկի պետական համալսարանի ասպիրանտ Վան Հարությունյանը:

«Անգամ ճանաչված մի շարք պետությունների` Վրաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի համեմատ Հայաստանում և Արցախում շուկայի ազատականացումը բարձր մակարդակի վրա է. «Ավելի շատ արտոնություններ են տրվում, ինչն էլ ավելի շատ ներդրողների է գրավում »,- ասաց Յուլյա Ժուչկովան:

 Այս հանդիպման նպատակներից է նաև մարտ ամսին Տոմսկի պետական համալսարանում ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսի կազմակերպչական հարցերի քննարկումն ու հաստատումը, որին, ի դեպ, կմասնակցեն նաև ԱրՊՀ գիտնականներ, ինչը Տոմսկի և Արցախի առաջատար գիտահետազոտական կենտրոնների միջև համագործակցության սկիզբը կդառնա: