Արցախի պետական համալսարան

an3

Արցախի պետական համալսարանը կազմակերպում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով «Հայոց ցեղասպանությունը  որպես  մարդկության դեմ ուղղված հանցագործություն» խորագրով:

Գիտաժողովը նպատակ ունի  քննել Հայոց ցեղասպանության իրագործման պատճառներըհետևանքներն  ու դասերը, ներկայացնել Հայոց ցեղասպանության նկատմամբ թուրքական պաշտոնական ժխտողական դիրքորոշումըթուրքական այլընտրանքային կարծիքի ձևավորումը, փաստել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի իրավական պատասխանատվության հարցը,  հատկանշել Հայոց ցեղասպանության իրողության իրական գնահատականի բացակայությունը` որպես պատճառ նոր ցեղասպանությունների:

Գիտաժողովում քննարկվող առանցքային խնդիրներն են`

  1. 1.Հայոց ցեղասպանության պատճառներն ու դասերը պատմագիտության մեջ:
  2. 2.Հայոց ցեղասպանությունը` թուրքական ժխտողական և կեղծարարական քարոզչության համատեքստում:
  3. 3.Հայոց ցեղասպանության իրողության ներկայացվածությունը տեղեկատվական դաշտում:
  4. 4.Ցեղասպանությունների իրականացման շարժառիթները. ընդհանուր օրինաչափություններն համաշխարհային իրականության մեջ: Ցեղասպանությունների անպատժելիությունը` պատճառ դրանց կրկնությունների:
  5. 5.Թուրքիայի իրավական և նյութական պատասխանատվության հարցը. ցեղասպանություն և հայրենազրկում:

 

Գիտաժողովում քննարկվող առանցքային խնդիրները ենթադրում են` հայագետների, լրագրողների, քաղաքագետների, իրավագետների, ինչպես նաև այս հիմնախնդրով զբաղվող մասնագետների մասնակցություն:

Մասնակցության հայտերն ու հոդվածները մինչև 2015 թ. մարտի 10-ը  ուղարկել  hayagitakankentron @ yahoo.com  էլ. հասցեով կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնել կազմկոմիտե`     ԱրՊՀՀայագիտական կենտրոն:

Հոդվածների ընդունման վերջնաժամկետը`  10 մարտի 2015 թ.:

Գիտաժողովը տեղի կունենա`                          10-12 ապրիլի 2015 թ.: