Արցախի պետական համալսարան

 

  SAM 1846       SAM 1858

 

Մարտի 3-ին ԱրՊՀ ուսանողության և դասախոսական կազմի հետ հանդիպում է ունեցել ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ  Ղահրամանյանը:

Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, ռեկտորատի անդամներ, դասախոսներ, ուսանողներ:

Բացման խոսքում ռեկտոր Մ. Մինասյանը շնորհակալություն հայտնեց նախարարին` հրավերն ընդունելու և համալսարանին օժանդակելու պատրաստակամության համար, ապա ներկայացրեց Հ. Ղահրամանյանի աշխատանքային կենսագրությունը:

 Նախարարը ներկայացրեց նախարարության գործունեության հիմնական ուղղությունները` էլեկտրաէներգետիկա, գազաֆիկացում, ջրային համակարգեր, հեռահաղորդակցություն, տրանսպորտ և կապ:

Նախարարը ոգևորիչ տվյալներ ներկայացրեց հատկապես էլեկտրաէներգետիկայի բնագավառում գրանցած հաջողությունների վերաբերյալ: Այսպես, 2014թ. ԼՂՀ-ում արտարդրվել է 222 մլն. կ/Վ էներգիա, ՀՀ-ից ներկրվել ընդամենը 66 մլն. կ/Վ, այսինքն` ծախսերի 77,8%-ը բաժին է ընկել տեղական ռեսուրսներին, ինչը չի կարելի ասել գազաֆիկացման մասին, քանի որ այն առավելապես ներկրվում է:

Խոսելով տրանսպորտի և կապի ոլորտից` Հ. Ղահրամանյանն ընդգծեց այդ ուղղությամբ տարվող ծրագրային քաղաքականությունը, որի արդյունքում վերականգնվում և կառուցապատվում են ներքին և արտաքին ճանապարհներ, թարմացվում է ավտոպարկը:

Նախարարի հավաստմամբ մեծածավալ աշխատանքներ են տարվում նաև  հեռահաղորդակցության բնագավառում, հատկապես` հեռուստատեսության թվայնացման, բջջային և ինտերնետ կապի որակի բարելավման ուղղություններով: «Այս ոլորտը նախարարության ենթակայության տակ գտնվող ճյուղերից ամենակայացածն է, քանի որ ներդրվող տեխնոլոգիաների առումով այն առաջատար է>>:

Հանդիպման ընթացքում ծավալված հարցուպատասխանին ակտիվ մասնակցուցություն ցուցաբերեցին  ուսանողները, որոնց առաջադրած հարցերը վերաբերում էին նախարարության գործունեության բոլոր ոլորտներին:

Հ. Ղահրամանյանը հանդիպման վերջում նախարարության գուրծունեության ուղղությունների ու ծրագրերի մանրամասն տվյալներն ու արդյունքները ամփոփող գրքեր նվիրեց համալսարանին և պատրաստակամություն հայտնեց ոչ միայն հաճախակի հանդիպումներ ունենալ ուսանողության հետ, այլև` աջակցել համապատասխան մասնագիտությունների գծով ուսանողների գործնական պարապմունքների և փորձուսուցման արդյունավետ կազմակերպմանը: