Արցախի պետական համալսարան

 

 

 

SAM 1877

 

SAM 1883

Մարտի 5-ին ԱրՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

 

ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի մեթոդիստ Լ. Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղին մասնակցում էին ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները «Էվրիկա»,«Լեմմա»,«Ինտեգրալ» և «Պրոգրամ» թիմերով:

Մասնագիտական և տրամաբանական հարցեր պարունակող 3 փուլով ընթացող խաղ-մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց  «Պրոգրամ» թիմը, որը ֆակուլտետի դեկանի կողմից պարգևատրվեց պատվոգրով և առաջին կուրսեցիների համար նախատեսված «Ուղեցույց»-ով:

Մրցույթին ներկա էին Ֆակուլտետի դեկան Կ. Արամյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ: