Արցախի պետական համալսարան

 

SAM 1891 SAM 1890

 SAM 1888 SAM 1893

 

Մարտի 6-ին ԱրՊՀ հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետում կազմակերպվել էր Մ. Լերմոնտովի ծննդյան 200-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ:

 

Ցերեկույթին ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ, ուսանողներ:

Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ն. Հովսեփյանը, ում նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառումը, բացման խոսքում այն ներկայացրեց իբրև Կանանց մրջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված յուրահատուկ նվեր ֆակուլտետի իգական սեռի ներկայացուցիչներին:

Ցերեկույթի ընթացքում ուսանողները ներկայացրեցին Մ. Լերմոնտովի կյանքն ու գրական գործունեությունը, ասմունքեցին բանաստեղծի նրա տարբեր տարիների ստեղծագործություններ: Հնչեցին նաև Լերմոնտովի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր: