ԱՌԱՋԻՆ ԻՄԱՍՏՈՒՆԸ ԱՍՏՎԱԾ Է ԵՂԵԼ, ՈՐ ՍՏԵՂԾԵԼ Է ԿՆՈՋԸ

12.03

2015

SAM 1915     SAM 1922

Մարտի 11-ին ԱրՊՀ հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետի ուսանողները համերգային ծրագրով շնորհավորեցին կանանց միամսյակը:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ֆակուլտետի դեկան Է. Հայրապետյանը, ամբիոնի վարիչներ, դասխոսներ, ուսանողներ:

Հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողների ջանքերով կազմակերպված համերգային ծրագրի ընթացքում անդրադարձ կատարվեց մարտի 8-ի և ապրիլի 7-ի տոների խոհուրդին ու նախապատմությանը, հնչեցին կնոջը նվիրված տարբեր լեզուներով բանաստեղծություններ, երգեր, ցուցադրվեց տեսանյութ`նվիրված ֆակուլտետի կանանց:

Բ.գ.դ., պրոֆեսոր Ս. Խանյանը ինքնատիպ շնորհավորանք էր պատրաստել կին գործընկերների համար: Նա վերջերս լույս տեսած իր «Արցախի սիրտը» բանաստեղծական ժողովածուից ընթերցեց հայոց կանանց և աղջիկներին նվիրված բանաստեղծությունը և սրինգ նվագեց: Շնորհավորանքի խոսքում կանանց մեծարման խոսքեր շռայլեց բանաստեղծը և ապա ընդհանրացրեց. «Առաջին իմաստունը Աստված է եղել, որ ստեղծել է կնոջը…»:

ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը ևս շնորհավորեց կանանց միամսյակի կապակցությամբ, մաղթեց անսպառ գեղեցկություն և կանացիություն: