Արցախի պետական համալսարան

begl1begl2

Մարտի 24-ին ԱրՊՀ-ում  քաղաքագիտություն, պատմություն, տնտեսագիտություն, լրագրություն և հոգեբանություն բաժինների ուսանողների համար «Սուբյեկտիվիզմի գերխնդիրը. Միջազգային դաշինքներ» թեմայով կազմակերպվել էր օնլայն դասախոսություն:

Դասախոսությունը վարում էին ՌԴ գիտնականներ  Է.Գ. Գրիգորյանը (սոցիոլոգ) և Է.Ա. Բեգլարյանը (ֆ/մ գ.դ.):

Հայազգի գիտնականներն դասախոսության մեջ ներառել էին այնպիսի դրույթներ, որոնք ընկած են նրանց հեղինակությամբ տպագրված գիտական հոդվածների և  գրքերի հիմքում: Այսպես` ԵՏՄ-ն և Հայաստանը, Հայաստանի և Արցախի տնտեսական քաղաքականությունը, հայրենիք-սփյուռք առնչությունը, սոցիալական ցանցերի դերը այդ համատեքստում, մշակութային ցեղասպանություն և այլն:

 1,5 ժամ տևած դասախոսությունից հետո ծավալված հարց ու պատասխանի ընթացքում գիտնականներն առաջարկեցին Արցախի հանրապետության միջազգային ճանաչման, տնտեսության զարգացման, քաղաքական իրավիճակի և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց տեսլականը:

Ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, պրոռեկտորներ, դասխոսներ, ուսանողներ: