Արցախի պետական համալսարան

pasxa

Ապրիլի 3-ին ԱրՊՀ հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Զատկի տոնին:

Ուսանողները, միմյանց շարունակելով, ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով ներկայացրեցին Զատկի և դրան նախորդող Մեծ պահքի խորհուրդը, դրանց հետ կապված ավանդություններն Հայաստանում, Ռուսաստանում, Բրիտանիայում և Գերմանիայում, որոնք ուղեկցվում էին համապատասխան տեսանյութերի ցուցադրմամբ:

Զատկի արմատների, նախապատմության և զարգացման մասին պատմողական նյութերից բացի, նշված լեզուներով հնչեցին նաև տոնին համահունչ բանաստեղծություններ, քառյակներ, երգեր, պարեր:

Հատկանշական է, որ ուսանողները ներկայացել էին յուրաքանչյուր երկրին հատուկ հագուկապով և առանձին տաղավարներով, որոնց ձևավորումն արտացոլում էր համապատասխան երկրի կոլորիտը, առանձնապես`  Զատկի տոնի կապակցությամբ պատրաստվող ավանդական կերակրատեսակները, որից օգտվելու հնարավորություն ունեցան բոլորը:

Ցերեկույթի վերջում ներկաներին բաժանվեցին նշված երկրներում Զատկի տոնի կապակցությամբ ընդունված նվերներ` շոկոլադ, ձու, խմորեղեն, ծաղիկներ:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով  պրոռեկտոր  Վ.Բ.Յարամիշյանը, ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր: