Տարաբնույթ միջոցառումներով հիշվում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 20-ին Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության նախարարության նախաձեռնմամբ Աժ-ի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայագետ, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի հետ:
Ներկաներին ողջունելուց հետո խոսվեց այն մասին, թե ինչումն է մեր սխրանքը, ինչու է աշխարհով մեկ այդքան բարձր աղմուկ հանում Արցախի ազատագրական պայքարը և ինչու է մեզ համար այդքան կարևոր աշխարհի կողմից ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:
Վերժինե Սվազլյանն համառոտ ներկայացրեց ցեղասպանության ողբերգությունը. «Նախ դա սկսվեց հայերի զինաթափմամբ` հավաքվեցին բոլոր զենքերը, նույնիսկ խոհանոցի դանակները, որպեսզի ժողովուրդը չկարողանա դիմել ինքնապաշտպանության:Դրան հաջորդեց հայ երիտասարդների հավաքը թուրքական բանակ, որտեղ հարկադրաբար ծանր աշխատանք էին կատարում: Միայն թուրքական բանակում զոհվեց 300.000 հայ»:
Վերժինե Սվազլյանը կարևոր համարեց հիշատակել այն, թե ինչպես մեծ տերությունները`Անգլիան և Ֆրանսիան, իբր թե ցանկություն հայտնեցին օգնել հայերին, իրականում անտեսելով հայ ժողովրդի օգնության խնդրանքը:
Այնուհետև ներկաների ուշադրությունը ներկայացրեց իր հեղինակած գիրքը` նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որն հրատարակվել է Թուրքիայում:
Վերջում նշեց, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի խարանա իր մասնագիտության մեջ, որպեսզի դառնա արժանի հետնորդ Արցախ աշխարհի:
Հանդիպումն ավարտվեց աղոթքով, որը վերաբերվում էր Արցախին և արցախահայությանը;