Արցախի պետական համալսարան

SAM2 2SAM2 1

ԱրՊՀ-ականները մասնակցեցին ԱԺ կանանաց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Միասին փրկենք 100 կյանք» ակցիային:

Նախքան ակցիայի մեկնարկը ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը ներկայացրեց ակցիայի էությունը և կոչ արեց գիտակցաբար մոտենալ խնդրին և ներդրում ունենալ մարդկային կյանքեր փրկելու արժանապատիվ գործում:

ԱԺ կանանց խորհրդի նախագահ Սուսաննա Ավշարյանը, ԼՂՀ առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանը և արյան փոխներարկման կենտրոնի տնօրեն Գայանե Ավանեսյանը ևս ներկաներին կոչ արեցին անմասն չմնալ մարդկային կյանքեր փրկելուց:

«Ակցիան այսօր չենք սկսել և ոչ էլ ավարտելու ենք վաղը: Այն շարունակական բնույթ կրող նախաձեռնություն է, որը նպատակ ունի կյանքի կոչել Արցախում արյան բանկ ստեղծելու գաղափարը: Նման ակցիաները անհրաժեշտություն են հատկապես այնպիսի պետության համար, որն ապրում է ոչ խաղաղություն, ոչ պատերազմ քաղաքական լարված իրավրճակում»,- նշեց Ս. Ավշարյանը:

Զ. Լազարյանն ու Գ. Ավանեսյանն, որպես բժիշկներ, մասնագիտական տեսանկյունից բացատրեցին արյան հանձնման պայամաններն ու հետևանքները, դրա վտանգավոր և ոչ վտանգավոր լինելու դեպքերը, վերականգնողական շրջանը և այլն:

«Գիտակցե'նք ակցիայի մարդասիրական նշանակությունը և միսաի'ն կյանքեր փրկենք»,- եզրափակեց Զ. Լազարյանը: