Արցախի պետական համալսարան

ՃՇՀԱՀ հրավերով ԱրՊՀ ուսանողները մասնակցել են  Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի միջազգային մրցաշարին:

Մասնակցության հայտ ներկայացրած մասնակիցների միջև անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին Սարո Ջավադյանը (տնտեսաիրավաբանական ֆակուլտետ), Ալեքսանդր Ղարայանը (ճարտարագիտական ֆակուլտետ), ովքեր մասնակցել են  ՌԴ Ռոստով քաղաքում  տեղի ունեցած  հայ մեծանուն շախմատիստ, գրոսմայստեր  Ռ. Վահանյանի անվան գավաթին:

Արագ շախմատի ձևաչափով (յուրաքանչյուր պարտիայի համար շախմատիստներին 30 րոպե) և շրջանձև մրցակարգով ՝ 9 մրցափուլով ընթացած ուսանողական միջազգային մրցաշարում Վահանյանի գավաթը վիճարկած  ԱրՊՀ ուսանողները վերադարձել են շնորհակալագրերով և մեծանուն շախմատիստի պատկերով մեդալներով:

Մանակիցների խոսքերով Ռոստովում գտնվելու օրերի ընթացքում կազմակերպվել էին նաև այցելություններ պատմամշակութային տարբեր վայրեր և կոթողներ, եկեղեցիներ ու վանքեր. «Հետաքրքիր էր առնչվել ռուսական մշակույթի հետ: Տպավորիչ էին ճարտարապետական ինքնատիպ լուծումներով շենքերն ու շինությունները: Այնուհանդերձ կառանձնացնեի հատկապես շփումները այլազգի ուսանողների հետ, որոնք ոչ միայն մտահորիզոն են լայնացնում, այլև` նոր ընկերներ ձեռք բերելու լավագույն հնարավորություն են», - ասաց մրցաշարի մասնակից Ս. Ջավադյանը: