Արցախի պետական համալսարան

RUDN-2015 foto-024

Ապրիլի 15-17-ը Մոսկվայում կայացել է «Բարձրագույն դպրոց. փորձ, հեռանկարային խնդիրներ» թեմայով 8-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որին հրավիրված էր նաև ԱրՊՀ ներկայացուցիչը:

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում ԱրՊՀ մանակավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Նունե Մկրտչյանը գիտաժողովում հանդես է եկել «Ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում երեխաների ներգրավվածության արդյունքների վերլուծություն» հոդվածով, նաև ներկայացրել Արցախում կատարված գիտական ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները:

Ուշագրավ է, որ հիտաժողովի կազմկոմիտեի նախագահ մ.գ.թ., պրոֆեսոր Վ. Ի. Կազարենկովը ողջույնի խոսքում նշել է, որ գիտաժողովին մասնակցում են ոչ միայն ՀՀ-ից, այլ նաև ԼՂՀ-ից:

«Պատիվ ունեցա ներկայացնելու ինչպես Արցախի հանրապետությունը, այնպես էլ մեր երկրի մայր բուհը: Հիշեցնելով արցախյան գոյապայքարի մասին` ընդգծել եմ, որ երիտասարդ Արցախն այսօր այն երկիրն է, որ ընտրել է զարգացման և ճանաչման ամենաժողովրդական ուղին, որում մեծ տեղ է հատկացվում նաև գիտությանը»,- նշեց Ն. Մկրտչյանը: