Արցախի պետական համալսարան

SAM 261011225663 651071378358237 1264298074 n

ԱրՊՀ–ում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման գործում ցուցաբերած նշանակալի ավանդի համար «ԱրՊՀ Ոսկե մեդալ»-ով պարգևատրվել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության  հանձնաժողովի նախագահ  ՀովիկՄուսայելյանը:

Հ. Մուսայելյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա էին «Յունիկոմպ» ընկերության նախագահ Արմեն Բալդրյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, գիտխորհրդի անդամներ, ուսանողներ:

Բացելով հանդիպումը` ռեկտոր Մ. Մինասյանը հյուրերին շնորհակալություն հայտնեց ԱրՊՀ այցելելու և արցախանպաստ գործունեություն իրականացնելու համար: «Գիտակցումը, որ ցանկացած երկրի զարգացման անկյունաքարը ՏՏ ոլորտն է ու նորարարության վրա հիմնված տնտեսությունը, կա նաև Արցախում, և այս առումով քայլեր ձեռնարկվում են, սակայն ոլորտը կայացնելու համար մշտապես զգացվում է համապատասախան մասնագետների աջակցության կարիքը»,- ասաց Մ. Մինասյանը:

Այս համատեքստում ԱրՊՀ գիտական խորհուրդն  իր վերաբերմունքն է արտահայտել Հ. Մուսայելյանի գործունեության նկատմամբ և նրան արժանացրել բուհի բարձրագույն պարգևի` «Ոսկե մեդալ»-ի, որի հանձնման հաճելի առաքելությունը ստանձնել էր ռեկտոր Մ. Մինասյանը:

Հ. Մուսայելյանը շնորհակալություն հայտնեց պարգևի համար և նշեց, որ այն յուրահատուկ տեղ կզբաղեցնի մեդալների իր հավաքածուում, որովհետև ստացել է Արցախում. «Սա այն դեպքերից է, երբ շատ կցանկանայի, որ հայրս ողջ լիներ,- ասաց Հ. Մուսայելյանը,- քանի որ նա Արցախից էր և շատ կհպարտանար»:

Անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացմանն ու հեռանկարներին` Հ. Մուսայելյանը անդրադարձավ վերջերս կնքված եռակողմ պայմանագրինՍինոփսիս Արմենիա»-«Յունիկոմպ»-«ՎիվաՍել-ՄՏՍ»), ըստ որի 2015-2016 ուսումնական տարվանից ՀՀ ֆիկամաթեմատիկական հոսքի մի քանի վարժարանների և ավագ դպրոցների ծրագրերում «Հեռահաղորդակցություն», «Կապի միջոցներ», «Միկրոէլեկտրոնային սխեմաներ» առարկաները պարտադիր կլինեն: Նույնը Արցախում ներդնելու միտում ևս կա:

Արցախում ՏՏ ոլորտի կայացման և զարգացման հեռանկարների մասին խոսելով` Հ. Մուսայելյանն անդրադարձավ նորաբաց ՏՏ զարգացման կենտրոնին, նրա պայմաններին և հնարավորություններին: Ըստ նրա, շենքային պայմանները համապատասխանում են ոլորտի պանջներին, սակայն բովանդակության խնդիր կա. «Ոլորտի համար շենքային պայմանները, սարքավորումները, կահույքը երկրորդական են: Կարևոր են ինժեներական լուծումները, որոնք պետք է ի հայտ գան այդ նույն շենքային պայմաններում»:

Հանդիպման վերջում Հ. Մուսայելյանը պատասխանեց համապատասխան մասնագիտությամբ սվորող ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին աշխատաշուկային և աշխատատեղերին: