Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանը

հիմնադրվել է  1969 թ.-ին  Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի  կենտրոն Ստեփանակերտ քաղաքում:

Բուհի լրիվ անվանումը`

«Արցախի պետական համալսարան» պետական  ոչ առևտրային կազմակերպություն

Կրճատ անվանումը`

ԱրՊՀ

Հասցեն`

375000 ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշի 5

Տեղեկատու հեռախոսահամար`

+37447 94-04-91

+37447 97-12-14

Էլեկտրոնային հասցե`

rector@asu.am

Ֆաքս`

(+374) 47 97 12 14

Կայքէջ`

www.asu.am

Ռեկտոր`

Արմեն Յուրիկի Սարգսյան` բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ՈՒսուցման ձևերը`

Առկա, հեռակա

ՈՒսուցման տևողությունը`

4 տարի (բակալավրիատ) +2 տարի (մագիստրատուրա)

ՈՒսման վարձը (ՀՀ դրամով)`

230.000 – ից 500.000 (պայմանավորված ֆակուլտետի ընտրությամբ)

 

Ֆակուլտետներ`

1. Բնագիտական

2. Բանասիրական

3. Մանկավարժության և սպորտի

4. Պատմության  և իրավագիտության

5. Տնտեսագիտության 

 

Ամբիոններ `

1. Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոն

2. Աշխարհագրության ամբիոն

3. Կենսաբանության և քիմիայի ամբիոն

4. Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն

5. Ռոմանագերմանական լեզուների ամբիոն

6. Ռուսաց լեզվի և գրականության ամբիոն

7. Ակադեմիկոս Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոն

8. Գրականության և լրագրության ամբիոն

9. Մանկավարժության և հոգեբանության ամբիոն

10. Ֆիզկուլտուրայի և նախնական զինվորական պատրաստության ամբիոն

11. Կերպարվեստի և գծագրության ամբիոն

12. Պատմության և քաղաքագիտության ամբիոն

13. Իրավունքի ամբիոն

14. Ֆինանսահաշվային ամբիոն

15. Տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոն

ԱրՊՀ կառուցվածքային սխեմա 

 

ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
 ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ


Արցախի պետական համալսարանն (ԱրՊՀ) իր ստեղծման օրից առայսօր առանձնահատուկ տեղ է գրավել Լեռնային Ղարաբաղի ոչ միայն բարձրագույն կրթության և գիտության համակարգում, այլև մշակութային, հասարակական-քաղաքական կյանքում` մշտապես կրելով «Մայր բուհ» պատվանունը: Ներկայումս ԱրՊՀ-ն մեր նորանկախ հանրապետության խոշորագույն գիտակրթական և մշակութային կենտրոնն է:
Համալսարանն ստեղծվել է 20-րդ դարի երկրորդ կեսին, ճշգրիտ` 1969թ.-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում: Համալսարանի ստեղծումը հզոր ազդակ հանդիսացավ հայկական երկրամասում ազգային գործոնի պահպանման ու զարգացման համար, որի պատճառով բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը հայտնվեց  հայատյաց Ադրբեջանի կուսակցական ու պետական մարմինների համատարած հսկողության տակ: Հետագայում բուհը հաջողությամբ հաղթահարել է բոլոր այն խոչընդոտները, որոնք ստեղծվել են խորհրդային բռնատիրական համակարգի, առանձնապես` Ադրբեջանի ազգայնական իշխանությունների կողմից:
Ստեղծման պահին համալսարանը կոչվում էր «Բաքվի Վ.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ» և ուներ ընդամենը երկու ամբիոն` լեզվի և գրականության ու մաթեմատիկայի, որոնց ումուսուցումը տարվում էր հայերեն, ադրբեջաներեն, հետագայում նաև` ռուսերեն:
1973թ.-ին բուհն ստացավ ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվեց Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ:
80-ական թվականների երկրորդ կեսին, արցախահայության ազատագրական պայքարի նոր փուլի սկզբնավորման օրերին, համալսարանը դարձավ  համաժողովրդական պայքարի գիտական հիմնավորման օջախ: Արցախյան ազատամարտի առաջին օրերից ուսանողներն ու դասախոսները կամավոր զինվորագրվեցին ղարաբաղյան  հողում հայության հարատևման պայքարին: 1988թ. փետրվարին բուհում սկզբնավորված ուսանողական շարժումները նպաստեցին, որպեսզի մայր Հայաստանի հետ արցախահայության վերամիավորման արդարացի պահանջը վերաճի համազգային գաղափարի: Արդյունքը եղավ այն, որ ժամանակավորապես դադարեցվեցին ուսումնական պարապմունքները Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտում, և բուհի հայկական ու ռուսական բաժինները նույն թվականի նոյեմբեր ամսում տեղափոխվեցին ՀՀ ք.Վանաձոր` տեղի մանկավարժական ինստիտուտում ուսումը շարունակելու համար:
1988թ. դեկտեմբերի 7-ին հայ ժողովրդին պատուհասեց նոր փորձություն` ահեղ երկրաշարժը, և բուհի դասախոսներն ու ուսանողները ստիպված եղան վերադառնալ Ստեփանակերտ` այս անգամ որպես Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունք: Բաժանմունքն ուներ փաստացի ինքնուրույնություն. գործում էին չորս ֆակուլտետները` իրենց ամբիոններով և ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ այլ ստորաբաժանումները:

1992tivԱրցախյան պատերազմի թեժ տարիներին` 1992թ. հոկտեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ` միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան` ԱրՊՀ:

 

 

ԼՂՀ անկախության տարիներին համալսարանն աննախադեպ զարգացում է արձանագրել: 2008-2009թ.թ. ուսումնական տարում իրականացվել է անցումը կրեդիտային համակարգի` ուսումնառությունը կազմակերպելով Բոլոնիայի հռչակագրի համաձայն, եռաստիճան համակարգով` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա և հեռակա բաժիններում:

Ներկայումս համալսարանն ունի երեք մասնաշենք, գործում է 5 ֆակուլտետ, 15 ամբիոն, որոնցում աշխատում է մոտ 200 դասախոս, այդ թվում՝ գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, դոցենտներ, ավագ դասախոսներ, դասախոսներ,  ասիստենտներ: Պայմանագրային հիմունքներով համալսարանում դասախոսում են ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ-ից և ՌԴ-ից հրավիրված բարձրակարգ մասնագետներ: Համալսարանի առկա և հեռակա բաժինների բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում են շուրջ 3000 ուսանողներ: Ասպիրանտուրայում սովորում են շուրջ հինգ տասնյակ ասպիրանտներ, ովքեր, որպես կանոն, հաջողությամբ պաշտպանում են թեկնածուական թեզեր և ստանում գիտական աստիճան: 

         DSC00233  DSC00624 DSC00562

 Գործում են գիտաուսումնական կենտրոններ, այդ թվում` հայագիտական կենտրոնը, ազգագրական սրահը, ռուսական մշակույթի բարեկամների կենտրոնը, ուսանողների գիտելիքների ստուգման համակարգչային կենտրոնը, ժամանակակից պահանջների համաձայն կահավորված 3 համակարգչային ուսումնական կաբինետ, լաբորատորիաներ, ռազմական գիտության ժամանակակից պահանջների համաձայն կահավորված մարտավարական պատրաստության կաբինետ, հրաձգարան, երկումարզադահլիճ, երկունիստերի դահլիճ: Ավելի քան 300 տեղանոց մեծ դահլիճում անց են կացվում մշակութային տարաբնույթ միջոցառումներ, իսկ փոքր դահլիճում` գիտական խորհրդի նիստեր, գիտաժողովներ, քննարկումներ: Ուսանողների գիտելիքների ստուգումը հիմնականում իրականացվում է համակարգչային եղանակով` թեստերի միջոցով:

Գիտական գրադարանն ունի ավելի քան 100 հազար կտոր գիրք: Համալսարանական ներքին ցանցում տեղադրված է նաև էլեկտրոնային գրադարանը` մոտ 40000 անուն գրականությամբ: Գործում է գերարագ ինտերնետային կապը: Համալսարանն ունի հրատարակչություն, որտեղ հրատարակվում են «Գիտական տեղեկագիրը», «Հայագիտական հանդեսը», «Արցախի համալսարան» ամսաթերթը, ուսանողական «Քո ժամանակը» ամսաթերթը, գիտամեթոդական և այլ գրականություն: Համալսարանն ունի աստղադիտարան, որտեղ ուսանողներն անց են կացնում իրենց պարապմունքները և հետազոտում աստղային երկինքը: Միջոցներ են ձեռնարկվում ուսանողների և դասախոսների առօրյան հետաքրքիր կազմակերպելու համար: Համալսարանն ունի ուսանողական պուրակ` մշտադալար ծառուղիներով, զրուցարաններով, որտեղ ուսանողներն անց են կացնում իրենց հանգիստը և նախապատրաստվում պարապմունքներին: Գործում է սննդի կազմակերպման երեք օբյեկտ: Ուսանողների և դասախոսների տրամադրության տակ է նաև հանրակացարանը` ավելի քան 250 բնակիչ-տեղ հնարավորությամբ, որտեղ բնակվում են հեռավոր շրջաններից և արտերկրից ժամանած ուսանողներն ու հրավիրված մասնագետները: Արցախի անկախության համար նահատակված թվով 75 ուսանողների հիշատակին կառուցված հուշակոթողին իրենց հարգանքի տուրքն են մատուցում համալսարան ժամանած հյուրերն ու պաշտոնական պատվիրակությունները:  Համալսարանն իր գործունեության 50 տարիների ընթացքում 60 մասնագիտությունների գծով ընդհանուր առմամբ թողարկել է մոտ քսան հազար մասնագետ: Շարունակ բարելավվել է ուսումնական գործընթացը: Պարբերաբար համալսարան են այցելել և դասախոսություններով հանդես եկել անվանի գիտնականներ, պետական, քաղաքական, հոգևոր գործիչներ, այդ թվում` Ա.Աղանբեկյանը (նրա անունով համալսարանն ունի կաբինետ և նիստերի դահիճ), գրող-հրապարակախոսներ Զ.Բալայանը, Կիմ Բակշին, Ա.Նույկինը, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, Շվեյցարիայի Աժ պատգամավոր Դոմինիկ Դը Բյումանը, Եվրոխորհրդի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, պատմաբաններ Ռ.Հովհաննիսյանը, Վ.Դադրյանը, Ա.Օհանջանյանը, քաղաքագետներ Շ.Քոչարյանը, Վ.Մանասյանը, ակադեմիկոսներ Ս.Գրիգորյանը, Էդ.Ղազարյանը, Վ.Զաքարյանը,  օվկիանոսագետ Ա.Սարկիսովը, լեզվաբան Գ.Ջահուկյանը, ֆիզիկոս Ռ.Մարտիրոսյանը, տնտեսագետ Յու.Սուվարյանը, շինարար Ս.Բեգլարյանը, ամենայն հայոց կաթողիկոսներ Գարեգին 1-ը, Գարեգին 2-րդը, Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ և ԼՂՀ նախկին և ներկա պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ արտաքին գործերի նախարարներ Վ.Օսկանյանը, Էդ.Նալբանդյանը, ԼՂՀ նախագահներ Ա.Ղուկասյանը, Բ.Սահակյանը, ՀՀ ՊՆ Ս.Օհանյանը, ԼՂՀ ՊՆ Մ.Հակոբյանը, ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը, ԼՂՀ վարչապետ Ա.Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ նախագահներ Օ.Եսայանը, Ա.Ղուլյանը (ԱրՊՀ շրջանավարտ) և շատ ուրիշներ:
ԱրՊՀ-ն համագործակցության պայմանագրեր ունի Երևանի պետական համալսարանի, Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երևանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանի, Վանաձորի Հ.Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի, Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հետ: ԱրՊՀ-ն նաև կայուն կապեր է ստեղծել Ռուսաստանի Դաշնության Կրթության ակադեմիայի, Վլադիմիրի պետական համալսարանի, Սարատովի համալսարանի, իսկառավել սերտ կապեր` հետխորհրդային նորանկախ հանրապետությունների` Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի համալսարանների հետ, որոնցհետունի Ասոցացման համաձայնագիր և դրան նվիրված հատուկ գիտական կաբինետ: Համալսարանն ակտիվ համագործակցության ծրագրեր է իրականացնում Երևանի Ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Սլովակիայի Ակալիցա քաղաքի Միջին Եվրոպայի համալսարանի, ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի և այլ միջազգային բարձր վարկանիշ ունեցող բուհերի հետ: Միջազգային համագործակցության լավագույն դրսևորում է ԱրՊՀ եռակողմ համաձայնագիրը և կրթական ծրագրի իրականացումը համաշխարհային համբավ վայելող «Սինոփսիս-Արմենիա» և «Ղարաբաղ-տելեկոմ» ընկերությունների հետ:

 
ԱրՊՀ ավարտական դիպլոմները, վկայականներն ու սերտիֆիկատները բարձր վարկանիշ ունեն Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: ԱրՊՀ շրջանավարտներ են մեր երկրի օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բարձրագույն ղեկավարների մեծ մասը, ինչպես նաև հայտնի զինվորականներ, գործարարներ, քաղաքագետներ, իրավաբաններ, մանկավարժներ, շինարարներ, մարզիկներ:     
Ռեկտորն է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Յուրիկի Սարգսյանը (2018թ. հոկտեմբերից առայսօր):

               DSC00905     DSC00509

               DSC00634     DSC00626