Արցախի պետական համալսարան

cicernakaberd1 cicernakaberd 

 

Ապրիլի 24-ին ԱրՊՀ 20 հոգանոց պատվիրակությունը մեկնել էր ՀՀ ք. Երևան` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Պատվիրակության նախագահ ԱրՊՀ պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը նշեց, որ համալսարանի 45-ամյա պատմության մեջ առաջին անգամ է կազմակերպվում նման այցելություն, որի շարունակական դարձնելու անհրաժեշտությունը կա: Պատվիրակության նախագահը մասնավորապես ընդգծեց. «Այցելությունը, որ նախատեսված էր համալսարանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրով, խոր հետք թողեց: Դեպի Ծիռեռնակաբերդ հոսող բազմության մեջ տեսանք հայոց ուժը, հայի պահանջատեր ոգին, հայ ազգի համախմբվածությունը: Մթնոլորտը, որ համակել էր ամբողջ հուշահամալիրը, ազդու և միաժամանակ սահմռկեցուցիչ էր… Ժամանակի մեքենան մեզ ասես հասցրած լիներ XX դար, ուր մենք ականատեսն էինք այն աննախադեպ ոճրագործությունների, որոնց ենթարկվել էին մեր նախնիներըե:

Վ. Ավանեսյանի խոսքով` ինքն առավելապես տպավորված էր ուսանողների պահվածքով և նրանց մոտեցմամբ առ հայոց մեծագույն վիշտը: