Արցախի պետական համալսարան

franseren franseren1

Մայիսի 11-ին հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետում կայացել է  գրական-երաժշտական միջոցառում, որը կազմակերպել էր գերմաներեն և ֆրանսերեն լեզուների ամբիոնը:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ֆակուլտետի ղեկավար կազմը, ուսանողներ, հյուրեր:

Օտար լեզուների բաժնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները «Քեզ համար, Հայաստա'ն» խորագիրը կրող միջաոցառմանը ներկայացրել էին հայոց  պատմության նշանակալի դրվագները` Նոյի ժանամանակներից մինչև մեր օրերը: Ծանրանալով Հայոց ցեղասպանության, Արցախյան գոյապայքարի և հատկապես Շուշիի ազատագրման վրա` ուսանողները հայերեն և ֆրանսերեն լեզուներով պատմեցին հայոց կյանքում կարևոր իրադարձությունների, դեպքերի ու դեմքերի մասին, որոնք ուղեկցվում էին երաժշտական  և պարային համարներով, տեսանյութերով:

Անդրադառնալով Հայաստանի խորհրդանիշերին` ցուցադրվեց մասնակիցների կողմից պատրաստված արցախյան ավանդական ուտեստի` ժենգյալով հացի ու նրա պատրաստման եղանակի մասին պատմող տեսանյութ:

Վ. Յարամիշյանը, շնորհավորելով մայիսյան տոների կապակցությամբ, իր գոհունակությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին հայոց պատմության կարևոր իրադարձություններն օտար լեզվով ներկայացնելու համար և այդպիսիք պարբերական դարձնելու հույս հայտնեց:

Միջոցառումն եզրափակվեց Շ. Ազնավուրի «Հայաստան» երգի խմբային կատարմամբ: