Արցախի պետական համալսարան

 

      IMG 2245    IMG 2223

Մայիսի 18-ից ԱրՊՀ-ում մեկնարկել են 2014-2015թթ. Առկա և հեռակա բաժինների ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման քննությունների մեկնարկի և ընթացքի մասին զրուցելով ԱրՊՀ ուսումնական մասի վարիչ Իրինա Խաչատրյանի հետ` տեղեկացանք, որ քննաշրջանը տևելու է մայիսի 18-ից 29-ը:

Մայիսի 19-ի դրությամբ անցկացվել էին առկա և հեռակա բաժինների 14 մասնագիտությունների գծով ատեստավորման քննություններ և 7 մասնագիտությունների գծով մագիստրոսական թեզերի պաշտպանություն:

Համաձայն նույն աղբյուրի` մասնագիտական առարկայական հանձնաժողովների նախագահները տեղի մասնագետներն են, որոնք համապատասխան պաշտոններ են զբաղեցնում պետական կառավարման համակարգում: Այսպես` ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար, տ.գ.թ. Հ. Ղահրամանյան, ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ Կ. Ղարայան, ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, տ.գ.թ., Հ. Արզումանյան, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ տեխնիկական տնօրեն Ա. Գասպարյան, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բ. Ալլահվերդյան, ԼՂՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի գիտաշխատողներ և այլն:

Ի դեպ, այս տարի բուհը թողարկելու է բակալավրիատի 362 շրջանավարտ (առկա ուսուցմամբ` 96, հեռակա ուսուցմամբ` 266):