Արցախի պետական համալսարան

WP 20150605 005      WP 20150605 028

Գիտագործնական քննաշրջանի ավարտին քիմկենսաբանական ֆակուլտետի աշխարհագրության բաժինը հունիսի 5-ին ձեռնամուխ եղավ <<ԼՂՀ բնական ռեսուրսների տնտեսաաշխարհագրական գնահատականը>> թեմայով գիտական սեմինարի կազմակերպմանը: Նպատակը` տեսական ու գործնական գիտելիքների համդրումն էր և ուսանողների ներգրավումը ԼՂՀ բնական ռեսուրսների մանրակրկիտ հետազոտական աշխատանքներին:

            Առաջադրված թեմաների առանցքը շրջակա միջավայրի ընդերքն էր:

            Աշխարհագրության ամբիոնի վարիչ Ա.Գրիգորյանի հավաստմամբ` սովորաբար հենց երիտասարդ մասնագետներն ունեն բավականին մեծ ջիղ ու եռանդ գիտությամբ զբաղվելու:

            Հնչվող ելույթների թեմատիկան Արցախն էր և նրա բնական ռեսուրսների բնօգտագործումը, մենաշնորհային դրսևորումները մրցակցային դաշտում: Կատարված լայնածավալ աշխատանքների մեջ հիմնական շեշտը դրված էր նաև գրագետ և ճիշտ հետազոտական աշխատանքի պատրաստման, վերաշարադրմանն ու մատուցման վրա: Հանձնարարված թեմաները պետք է լիովին  արտացոլեն  գիտահետազոտական աշխատանքի հիմնական դրույթները, խնդիրներն ու հետազոտական մեթոդները:

            Ուսանողների ներկայացված <<ԼՂՀ մետաղային օգտակար և ոչ օգտակար հանածոներ>>, <<ԼՂՀ ջրային ռեսուրսներ>>, <<ԼՂՀ բուսական ռեսուրսներ>>,  <<ԼՂՀ հանքային ջրեր>> աշխատանքներում հագեցած ուսումնասիրություններ և հասուն եզրահանգումներ կային:

            Սեմինարը եզրափակվեց ամբիոնի վարիչի կողմից տրվող ամփոփիչ հարցադրումներով: Ա.Գրիգորյանը շեշտեց, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ԼՂՀ աշխարհագրական տվյալների փաստական նյութերը քննարկելու գիտա-տեսական լայն  ֆոնի վրա` այն զուգակցելով գործնական և հետազոտական ուսումնասիրություններով: