Արցախի պետական համալսարանի պատվիրակության այցը Բելգիա

10.06

2015

      20375   20000


Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) և Լյուվենի Կաթոլիկ համալսարանի (ԼԿՀ) միջև 2014 թ. հոկտեմբերին ստորագրված համագործակցության հռչակագրի շրջանակներում ս.թ. հունիսի 7-10  աշխատանքային այցով  Բելգիայում էր գտնվում  ԱրՊՀ պատվիրակությունը` ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ:


Կայացել են հանդիպումներ ԼԿՀ ռեկտոր Վինսենթ Բլոնդելի (Vincent Blondel), համալսարանի միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավարության, մի շարք ֆակուլտետների ղեկավարների, դասախոսների և հետազոտողների հետ:

Հանդիպումների ընթացքում նախանշվել են համագործակցության հետագա ուղղությունները, քննարկվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուսումնական և հետազոտական ծրագրեր:

Առարկայական քննարկումներ են կայացել ԼԿՀ պատվավոր ռեկտոր, ԱրՊՀ պատվավոր պրոֆեսոր Բեռնար Կուլիի (Bernard Coulie) հետ, ով հանդիսանում է ԼԿՀ կողմից համագործակցության համակարգողը:
Այցն իրականացվել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի աջակցությամբ: