Արցախի պետական համալսարան

Փորձուսուցումը  համարվում է մասնագիտական կրթության բաղկացուցիչ մասերից մեկը, որը հնարավորություն է տալիս անմիջական կապ ստեղծելու ուսանողի տեսական պատրաստվածության  և նրա ապագա մասնագիտական գործունեության միջև:

Նպատակ ունենալով աջակցել ուսանողին` Արցախի պետական համալսարանը սահմանում է  փորձուսուցման բոլոր տեսակներիուսումնական (մանկավարժական), արտադրական, նախադիպլոմայինկազմակերպում և իրականացում` ստացած գիտելիքների հիման վրա ձևավորելով աշխատանքային կարողություններ և մասնագիտական հմտություններ` նպաստելով մասնագիտական գործունեության ակտիվացմանը և անձնային որակների զարգացմանը:

Արտադրական պրակտիկայի կազմակերպումը դիտելով իբրև  մասնագետների պատրաստման կարևորագույն բաղադրիչ` հունիսի 29-ից ԼՂՀ-ում գործող համապատասխան հիմնարկ-կազմակերպություններում 3-4 շաբաթ տևողությամբ կազմակերպվելու է 2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի` պետական չափորոշիչներով և ժամաքանակով նախատեսված արտադրական փորձուսուցում:

Ուսանողների արտադրական պրակտիկայի անմիջական կազմակերպումն իրականացվում է համապատասխան աշխատանքային տեղերում: Յուրաքանչյուր ուսանողի կցվում է առանձին ղեկավար, որի անմիջական վերահսկողությամբ էլ իրականացվում է փորձուսուցումը:

Փորձուսուցման բաժնի պետ Անուշ Հայրապետյանի փաստմամբ, ամառային արտադրական փորձուսուցմանը կմասնակցեն տնտեսաիրավաբանական, ճարտարագիտական, պատմության և քաղաքագիտության, քիմկենսաբանության և մանկավարժության ֆակուլտետների 25 խմբեր:

Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսանողներն արտադրական պրակտիկա են անցնելու Էկոնոմիկայի և ֆինանսների, Սոցիալական ապահովության նախարարություններում, Ոստիկանությունում, Գլխավոր դատախազությունում և ԿԱ զբոսաշրջության վարչությունում, իսկ ճարտարագիտական ֆակուլտետի ուսանողները` «Արցախկապ», «Արցախէներգո», «Պանտ» ընկերություններում և Ստեփանակերտ քաղաքի շինհարթակներում, պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողները` Հանրային արխիվում և Պատմաերկրագիտական թանգարանում, քիմկենսաբանության ֆակուլտետի ուսանողները` Հանրապետական հիվանդանոցում, մանկավարժության ֆակուլտետի ուսանողները` հանրապետության կրթագիտական հաստատություններում: