Արցախի պետական համալսարան

SAM 3155 SAM 3154

Օգոստոսի 24-ին կայացավ ԱրՊՀ գիտական խորհրդի 2015-2016 ուսումնական տարվա անդրանիկ նիստը, որը վարում էր ռեկտոր Մ. Մինասյանը:

Օրակարգի նախագծով նախատեսված էին կանակարգային փոփոխություններ, որոնք նպատակ ունեն առավել բարելավելու գործող կարգերն ու թափանցիկ դարձնելու ուսումնական գործընթացը:  

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Կուրսային /դասընթացային-գիտական/ աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության», «Ավարտական աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության» ու «Մագիստրոսական թեզի նախապատրաստման և պաշտպանության» կանոնակարգերում, հաստատվել են բակալավրի կրթական ծրագրով ուսումնառության կազմակերպման պայմանների վերաբերյալ և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության կազմակերպման պայմանների վերաբերյալ պայմանագրերի նմուշներն ու ուսանողների արտալսարանային ինքնուրույն աշխատանքների կազմակերպման և կատարման կարգը:

Կուրսային /դասընթացային-գիտական/,  ավարտական աշխատանքների և  մագիստրոսական թեզի նախապատրաստման և պաշտպանության կանոնակարգերում  կատարված լրացումների արդյունքում նշված կարգերում ավելացվել են հետևյալ կետերը. ամբիոնի կողմից հաստատված ավարտական աշխատանքների թեմաները և նշանակված ղեկավարների ցուցակները ուսումնական և գիտական գծով պրոռեկտորների կողմից ռեկտորի հաստատմանը պետք է ներկայացվեն մինչև տվյալ ուսումնական տարվա նոյեմբերի 1-ը, բակալավրիատի դեպքում թեման կարող է փոխվել բացառիկ դեպքերում ամբիոնի հիմնավորմամբ ուսումնառության առաջին կիսամյակի, մագիստրատուրայի դեպքում` առաջին ուսումնական տարվա ընթացքում, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել ամբիոնի նիստերում:

Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության կազմակերպման պայմանների վերաբերյալ պայմանագրերում նոր կետ է մտցվել, ըստ որի ԱրՊՀ-ն իրավասու է ուսանողի անձնական փաստաթղթերը տրամադրել ուսման վարձի պարտք չունենալու դեպքում:

Ուսանողների արտալսարանային ինքնուրույն աշխատանքների կազմակերպման և կատարման հաստատված կարգով հստակեցվել են ինքնուրույն աշխատանքի կազմակերպումը, իրականացումը և ստուգման համակարգը, ինչպես նաև դրանց խնդիրները, նպատակներն ու ձևերը:

Գիտխորհուրդը հաստատել է նաև մագիստրատուրայի /առկա ուսուցման համակարգի/ 2014-2016 ուսումնական պլանների փոփոխություններն ու 2015-2017 ուսումնական տարվա  պլանները և 2015-2016 ուս. տարվա ուսումնական օրացույցը: