Արցախի պետական համալսարան

SAM 3166

Գիտական խորհրդի օգոստոսի 24-ի նիստի օրակարգում նաև ընտրություններ էին:

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում քիմիա-կենսաբանական և ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետների  միավորվելու կապակցությամբ ս.թ. հուլիսի 9-ին հայտարարվել էր մրցույթ  ԱրՊՀ բնագիտական  ֆակուլտետի  դեկանի  թափուր  պաշտոնի  համար:

Դեկանի թափուր պաշտոնի մրցույթին  մասնակցելու հայտ  էին ներկայացրել քիմիայի և կենսաբանական ֆակուլտետի նախկին դեկան, ք.գ.թ., պրոֆեսոր  Վոլոդյա Սիմոնի Միրզոյանը /ինքնաառաջադրում/ և ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի նախկին դեկան, ֆ.գ.թ., պրոֆեսոր  Կարեն Սարգսի  Արամյանը/ ինքնաառաջադրում/:

Ելնելով ԱրՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի դրույթներից և հաշվի առնելով ընտրությունների առանձնահատկությունը (տվյալ դեպքում` նոր ֆակուլտետի կազմավորումը)` ընտրությունները կազմակերպվել են գիտական խորհրդում:

Գիտխորհրդի 37 անդամներից 35-ի մասնակցությամբ փակ գաղտնի քվեարկության արդյունքում բնագիտական ֆակուլտետի դեկանի պաշտոնում ձայների մեծամասնությամբ ընտրվել է ք.գ.թ., պրոֆեսոր  Վոլոդյա Սիմոնի Միրզոյանը:

Գիտխորհրդի նիստի օրակարգի նախագծով նախատեսված էր ևս մեկ ընտրություն: Քաղաքաշինության ամբիոնի ավագ դասախոս, տ.գ.թ. Իրինա Ռոբերտի Բաղդասարյանին դոցենտի կոչում շնորհելու և այն բուհի կողմից վավերացնելու հարցը լուծվեց փակ գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքներով վերջինիս շնորհվեց  դոցենտի կոչում: