Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի հուլիսի 3-ի նիստի որոշման համաձայն կատարվել են կառուցվածքային հետևյալ փոփոխությունները.
«Հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների» ֆակուլտետը վերանվանել է «Բանասիրական» ֆակուլտետ:
«Ֆիզիկամաթեմատիկական», «Քիմիա և կենսաբանության» ֆակուլտետները և «Ճարտարագիտական» ֆակուլտետի «Հեռահաղորդակցություն», «Կառավարման տեղեկատվական համակարգեր» բաժինները միացման եղանակով վերակազմակերպել են «Բնագիտական» ֆակուլտետի:
«Մանկավարժության» ու «ՆԶՊ և ֆիզդաստիարակության» ֆակուլտետները վերակազմակերպել են «Մանկավարժության և սպորտի» ֆակուլտետի:
«Պատմության և քաղաքագիտության» ֆակուլտետը և «Տնտեսաիրավաբանական» ֆակուլտետի իրավաբանական բաժինը միացման եղանակով վերակազմակերպել են «Պատմության և իրավագիտության» ֆակուլտետի:
«Տնտեսաիրավաբանական» ֆակուլտետի տնտեսագիտության բաժինը և «Ճարտարագիտական» ֆակուլտետի հիմնական մասը միացման եղանակով վերակազմակերպել են «Տնտեսագիտության և ճարտարագիտության» ֆակուլտետի:
«Ճարտարագիտության» և «Քաղաքաշինության» ամբիոնները միացման եղանակով վերակազմակերպել են «Քաղաքաշինության» ամբիոնի: