Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

24.08

2015

arcaxi-petakan-hamalsaran

Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի հուլիսի 3-ի նիստի որոշման համաձայն կատարվել են կառուցվածքային հետևյալ փոփոխությունները.

«Հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների» ֆակուլտետը վերանվանել է «Բանասիրական»  ֆակուլտետ:

«Ֆիզիկամաթեմատիկական», «Քիմիա և կենսաբանության» ֆակուլտետները և «Ճարտարագիտական» ֆակուլտետի «Հեռահաղորդակցություն», «Կառավարման տեղեկատվական համակարգեր» բաժինները միացման եղանակով վերակազմակերպել են «Բնագիտական» ֆակուլտետի:

«Մանկավարժության» ու «ՆԶՊ և ֆիզդաստիարակության» ֆակուլտետները վերակազմակերպել են «Մանկավարժության և սպորտի» ֆակուլտետի:

«Պատմության և քաղաքագիտության» ֆակուլտետը և «Տնտեսաիրավաբանական» ֆակուլտետի իրավաբանական բաժինը միացման եղանակով վերակազմակերպել են «Պատմության և իրավագիտության»  ֆակուլտետի:

«Տնտեսաիրավաբանական» ֆակուլտետի  տնտեսագիտության բաժինը և «Ճարտարագիտական»  ֆակուլտետի հիմնական մասը միացման եղանակով վերակազմակերպել են «Տնտեսագիտության և ճարտարագիտության» ֆակուլտետի:

«Ճարտարագիտության» և «Քաղաքաշինության» ամբիոնները միացման եղանակով վերակազմակերպել են «Քաղաքաշինության» ամբիոնի: